ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2000 թվականի N 786
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԴՐՄԱՄԲ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 10-ի «Փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ապահովող միջոցառումների մասին» N 459 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` մասնավորեցումը 3 անգամ չկայացած իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող «փոքր» օբյեկտների գույքի ներդրմամբ փակ բաժնետիրական ընկերությունների հիմնադրման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել`
ա) մասնավորեցումը 3 անգամ չկայացած «փոքր» օբյեկտների (ցանկը կցվում է) մասին տեղեկություններ և հիմնավորող փաստաթղթեր`
գույքագրման մասին` 2000 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ,
զբաղեցված տարածքների պատկանելության (սեփականության իրավունքի սուբյեկտների) մասին,
գլխամասային ձեռնարկությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, գույքային իրավունքների ու պարտավորությունների, ֆինանսական գործունեության արդյունքների վերաբաշխման վերաբերյալ` այն հաշվով, որ նշված յուրաքանչյուր «փոքր» օբյեկտի պարտավորությունները հետագայում փոխանցվեն այդ օբյեկտի գույքային իրավունքների ներդրմամբ ստեղծվող փակ բաժնետիրական ընկերությանը.
բ) տեղեկություններ դատական և կատարողական վարույթներում գտնվող «փոքր» օբյեկտների վերաբերյալ գործերի մասին:
(1-ին կետը փոփ. 09.03.01 N 188)
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` նշված տեղեկություններն ստանալուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «փոքր» օբյեկտների գույքի ներդրմամբ փակ բաժնետիրական ընկերություններ ստեղծելու մասին` հետագայում դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու համար:
(2-րդ կետը փոփ. 09.03.01 N 188)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|