ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2020 թվականի N 580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 685-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հոգեկան և վարքային խանգարումներ, այդ թվում՝ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F00-F09, F10.1-F10.9, F11.1-F11.9, F12.1-F12.9, F13.1-F13.9, F14.1-F14.9, F15.1-F15.9, F16.1-F16.9, F18.1-F18.9, F19.1-F19.9, F20-F39, F60-F61, F44.1, F44.2, F44.3, F44.6, F44.8, F63, F70-F89):».
2) որոշման N 3 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում «2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանով հաստատված չափորոշիչով» բառերը փոխարինել «կողմից» բառով.
3) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետից հանել «և թմրաբանական» բառերը.
4) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Թմրաբանական հիվանդությունների բացակայությունը հավաստող տեղեկանքը տրամադրվում է թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից` բժիշկ-թմրաբանի զննության և հավակնորդի կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման նպատակով իրականացված թունաքիմիական հետազոտության արդյունքների հիման վրա:».
5) որոշման N 3 հավելվածի 7-րդ կետում «2-րդ» բառը փոխարինել «2.1-ին» բառով.
6) որոշման N 3 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ և 2.1-ին կետերով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 17 Երևան |