ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2020 թվականի N 340-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 58-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանն իր կարիքների համար՝ հանրային հեռախոսային ծառայությունների ձեռքբերման նպատակով 2020 թվականի հունվարի 17-ին հայտարարված՝ $ՊՎԾ-ԳՀԾՁԲ-20/01» ծածկագրով գնանշման հարցման ձևով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ տվյալ տեխնիկական բնութագրով գնման առարկայի գնման պահանջի գոյությունը դադարելու հիմքով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 24 Երևան |