Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.01.2020
Дата вступления в силу
21.01.2020

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

16 հունվարի 2020 թվականի N 39-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 215-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 14-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 215-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-3-րդ կետերով.

«

2.

7310211101

Տարաներ

սննդամթերքի պահածոյացման սև մետաղյա տարաներ, լաքապատ` տպագրված և չտպագրված, մետաղական կափարիչներով և առանց կափարիչների, 1 լիտրից ոչ ավելի տարողությամբ

հատ

20 000 000

Թուրքիա,

Չինաստան,

Իրան

1 330 000 000

3.

8309909000

Կափարիչներ

սև մետաղյա կափարիչներ, պտուտակավոր և ոչ պտուտակավոր, լաքապատ, սննդային

կգ

206 000

Թուրքիա, Չինաստան, Իրան

302 000 000

».

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «1 700 000 000» թիվը փոխարինել «3 332 000 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 20

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան