ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2020 թվականի N 286-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա ու 2008 թվականի հունիսի 5-ի N 312-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 760-Ա որոշմամբ հաստատված NN 1 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի N 286-Ա որոշման
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի N 760-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Ավինյան |
- ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ) |
Գ. Գասպարյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ավանեսյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Գ. Բալայան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ք. Գրիգորյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Ապիտոնյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ն. Խաչատուրյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Լ. Ղալթաղչյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Սեդրակյան |
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Մարտիրոսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ս. Մելքոնյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Ա. Ղազարյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ (խորհրդի քարտուղար) |
Ա. Հարությունյան |
- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Մելիքյան |
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Ղազարյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգության քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի N 286-Ա որոշման
«Հավելված N 3 ՀՀ վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի N 760-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչ
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ներկայացուցիչ
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ
ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ
ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության ներկայացուցիչ (աշխատանքային խմբի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |