ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 նոյեմբերի 2019 թ. |
թիվ 47-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-սակագին (ավտո) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 09-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 47-Ն որոշման |
1. Ներհամայնքային երթուղի, 1 տոննա/կմ
Բեռի անվանումը |
Տրանսպորտային միջոցի տեսակը |
Քաշը (տոննա), հեռավորություն (կմ) |
Սակագինը, առանց ԱԱՀ-ի (դրամ) |
Ա |
Բ |
1 |
2 |
2. Ներմարզային երթուղի, 1 տոննա/կմ
Բեռի անվանումը |
Տրանսպորտային միջոցի տեսակը |
Քաշը (տոննա), հեռավորություն (կմ) |
Սակագինը, առանց ԱԱՀ-ի (դրամ) |
Ա |
Բ |
1 |
2 |
3. Միջմարզային երթուղի, 1 տոննա/կմ
Բեռի անվանումը |
Տրանսպորտային միջոցի տեսակը |
Քաշը (տոննա), հեռավորություն (կմ) |
Սակագինը, առանց ԱԱՀ-ի (դրամ) |
Ա |
Բ |
1 |
2 |
4. Միջպետական երթուղի՝ ներմուծում 1 տոննա/կմ
Բեռի անվանումը |
Տրանսպորտային միջոցի տեսակը |
Քաշը (տոննա), հեռավորություն (կմ) |
Սակագինը, առանց ԱԱՀ-ի (դրամ) |
Ա |
Բ |
1 |
2 |
5. Միջպետական երթուղի՝ արտահանում 1 տոննա/կմ
Բեռի անվանումը |
Տրանսպորտային միջոցի տեսակը |
Քաշը (տոննա), հեռավորություն (կմ) |
Սակագինը, առանց ԱԱՀ-ի (դրամ) |
Ա |
Բ |
1 |
2 |
Ղեկավար |
______________________________ | ___________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ |
______________________________ | ______________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
| |||
_____ ______________ _______թ.(լրացման ամսաթիվը) |
|
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 47-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներ իրականացնող, ինչպես նաև օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է վիճակագրական կոմիտե՝ դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Ներհամայնքային փոխադրումը համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրումն է:
7. Ներմարզային փոխադրումը մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրումն է:
8. Միջմարզային փոխադրումը մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրումն է:
9. Միջպետական փոխադրումը պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրումն է:
10. Միջպետական արտահանումը երթուղի է, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում:
11. Միջպետական ներմուծումը երթուղի է, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում:
12. Յուրաքանչյուր ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտի տվյալ տեսակի գծով գրանցվում է հաշվետու ամսում բեռնափոխադրման ծառայություն-ներկայացուցչի փոխադրման փաստացի տարածության վրա (տոննա/կմ) մեկ տոննա բեռի առաքման սակագինը առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ):
13. 1 տոննա բեռի փոխադրման սակագինը իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր փոխադրման արժեքը:
14. Սակագների համադրելիության ապահովման համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նմանատիպ, ըստ տեղափոխվող բեռի տեսակի, տրանսպորտի տեսակի, հեռավորության, ինչպես նաև հարկավոր է ուշադրություն դարձնել նախորդ ամիսներին ներկայացված համապատասխան նկարագրություն ունեցող բեռնափոխադրման սակագների մակարդակներին:
15. Բեռնափոխադրման սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25-ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):
16. Սյունակ «Ա»-ում լրացվում է տվյալ բեռի անվանումը:
17. Սյունակ «1»-ում լրացվում է տվյալ բեռի քաշը (տոննա) և այն տեղափոխման հեռավորությունը (կմ)։
18. Սյունակ «2»-ում հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տեսակ բեռի փոխադրման սակագինը առանց ԱԱՀ-ի:
19. Սակագինը հաշվարկվում է բեռի փոխադրման բեռնաշրջանառության ծավալային և արժեքային ցուցանիշների հիման վրա:
20. Բեռնաշրջանառությունը (տոննա/կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով ((տոննա) x (կմ) = (տոննա/կիլոմետր)):
21. Սակագինը հաշվարկվում է որպես վերոնշյալ փոխադրման արժեքի (դրամ) հարաբերություն համապատասխան բեռնաշրջանառությանը (տոննա/կիլոմետր).
Օրինակ՝
|
: |