ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «29» մարտի 1994թ. Հ.Ն-1029-I
ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:
ՀՈԴՎԱԾ 2. Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան`
1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշան,
2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան:
Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:
ՀՈԴՎԱԾ 3. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`
ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, ինչպես նաև այլ անձինք` պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի համար.
բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների ավագ հրամանատարները` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված նշանակալի հաջողությունների համար:
ՀՈԴՎԱԾ 4. 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`
ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները և ավագ հրամանատարները` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար, ինչպես նաև այլ անձինք` դրանց կատարմանը բերած նշանակալի նպաստի համար.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության, մաքսային մարմինների աշխատակիցները, ինչպես նաև այլ անձինք` հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած անձնական արիության համար:
ՀՈԴՎԱԾ 5. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով և 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների պետական վարչությունների և մաքսային վարչության կողմից:
ՀՈԴՎԱԾ 6. Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Հայրենիքի շքանշանից հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
22 ապրիլի 1994 թ. ՀՕ-97 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.06.2014, ՀՕ-100-Ն | 09.08.2014, ՀՕ-97 | |
02.05.2006, ՀՕ-56-Ն | 08.06.2006, ՀՕ-97 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|