Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 108
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.09.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
27.09.2016
Дата вступления в силу
30.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

27 սեպտեմբերի 2016 թվականի

թիվ 108

քաղ. Մոսկվա

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՁՆԱԳՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան եւ առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների արտադրության տարբերակների տեղեկատուն.

տրանսպորտային միջոցների վառելիքի տեսակների, տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների տեղեկատուն.

տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների հանգույցների տեսակների տեղեկատուն.

համապատասխանությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում տրանսպորտային միջոցի, տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի, ինքնագնաց մեքենայի կամ տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձեւակերպման համար հիմքերի տեղեկատուն.

տրանսպորտային միջոցի, տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի, ինքնագնաց մեքենայի կամ տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձեւակերպման համար հիմքերի տեղեկատուն.

տրանսպորտային միջոցի, ինքնագնաց մեքենայի կամ տեխնիկայի այլ տեսակների գրանցման գործողությունների տեղեկատուն.

տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի կարգավիճակների տեղեկատուն.

իրավունքի սուբյեկտների տեղեկատուն.

ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների շարժասարքերի տիպերի տեղեկատուն.

տրանսպորտային միջոցների եւ տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էկոլոգիական դասերի տեղեկատուն.

տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների կախոցի տեսակների ցանկը.

տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների արգելակային համակարգերի տեսակների ցանկը.

տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների էլեկտրամեքենաների տեսակների ցանկը.

տրանսպորտային միջոցի, տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի, ինքնագնաց մեքենայի եւ տեխնիկայի այլ տեսակների երկայնական առանցքի նկատմամբ ղեկանիվի դիրքերի ցանկը.

համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տեսակների դասակարգիչը.

տրանսպորտային միջոցներ, տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ, ինքնագնաց մեքենաներ եւ տեխնիկայի այլ տեսակներ արտադրողների տեսակների դասակարգիչը.

տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների զանգվածի տեսակների դասակարգիչը.

տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի տեսակների դասակարգիչը.

ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների կարգերի դասակարգիչը` ինքնագնաց մեքենայի եւ տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձեւակերպման կանոններին համապատասխան.

տրանսպորտային միջոցների կարգերի դասակարգիչը՝ «Ճանապարհային երթեւեկության մասին» 1968 թվականի նոյեմբերի 8-ի կոնվենցիային համապատասխան.

տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների կարգերի դասակարգիչը՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան.

տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների, ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների թափքի գույների դասակարգիչը։

2. Սույն որոշմամբ հաստատված տեղեկատուները եւ դասակարգիչներն ընդգրկել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում:

3. Սահմանել, որ՝

սույն որոշմամբ հաստատված տեղեկատուների եւ դասակարգիչների կառուցվածքները նկարագրելու համար օգտագործվում է նոտացիա՝ համաձայն հավելվածի.

սույն որոշմամբ հաստատված տեղեկատուների եւ դասակարգիչների առնչությամբ օպերատորի գործառույթներն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից.

սույն որոշմամբ հաստատված տեղեկատուները եւ դասակարգիչները կիրառվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

սույն որոշմամբ հաստատված տեղեկատուները եւ դասակարգիչները Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են «Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: