ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 1368-Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2019 թվականի սեպտեմբերի 26-27-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ անասնաբուժության բնագավառում տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի կողմից գործառույթների իրականացման ընթացքին և կատարվող աշխատանքներին տեղերում ծանոթանալու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 9007 ծրագրի 11001 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. սեպտեմբերի 26 Երևան |