ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 9-ի ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ հաստատված Սահմանադրական դատարանի աշխատակարգը 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.1-ին կետով.
«31.1. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով առանձին դեպքերում՝ սույն աշխատակարգի 31-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործերը քննության ընդունելու հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստը Սահմանադրական դատարանի նախագահի կողմից հրավիրվում է Սահմանադրական դատարանի դատավորի հաղորդումն ստանալուց հետո՝ ողջամիտ ժամկետներում»:
Սահմանադրական դատարանի |
Հ. Թովմասյան |
24 հուլիսի 2019 թվականի ՍԴԱՈ-84 |