ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2019 թվականի N 1006-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների շրջանակներում նախատեսված աշխատանքների համակարգման նպատակով՝
1) ստեղծել ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հաստատել ինտեգրված կադաստրի հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ինտեգրված կադաստրի հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. հուլիսի 26 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. հուլիսի 26-ի N 1006-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Ավինյան |
- ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Պետրոսյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ի. Ղափլանյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ |
Ա. Ավանեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Նազարյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
Գ. Վարդանյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ |
Ն. Խաչատուրյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Վ. Վերմիշյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ |
Գ. Գևորգյան |
- ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ |
Է. Մարտիրոսյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Վ. Մովսիսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ |
Հ. Սարգսյան |
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Բ. Քոչարյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2019 թ. հուլիսի 26-ի N 1006-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ինտեգրված կադաստրի հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) այդ միջոցառումների իրականացման ապահովման նպատակով կազմակերպում է նիստեր, անցկացնում դիտարկումներ, ամփոփում և մշակում դրանց արդյունքները և դրանց ընթացքում ստացված դիտողություններն ու առաջարկությունները:
2. Հանձնաժողովն իր աշխատակարգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և սույն աշխատակարգին համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրն ինտեգրված կադաստրի (այսուհետ՝ ԻԿ) հայեցակարգից (այսուհետ՝ հայեցակարգ) բխող միջոցառումների ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) նախատեսված ընթացիկ աշխատանքների կազմակերպումն ապահովելն է:
4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) կազմակերպում է քննարկումներ ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման և իրականացման հարցերով.
2) քննարկումների արդյունքներից ելնելով՝ մշակում է առաջարկություններ ԻԿ-ի համակարգում ներգրավված պետական կառավարման համակարգի և այլ իրավասու մարմինների համար և աջակցում է աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ.
3) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.
4) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:
6. Հանձնաժողովի նախագահի տեղակալը նախագահի բացակայության դեպքում փոխարինում է հանձնաժողովի նախագահին։
7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:
8. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:
10. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետների, այդ թվում` այլ պետական մարմիններից, գործընկեր պետություններից, միջազգային և այլ կազմակերպություններից:
11. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը:
14. Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ նիստերին կարող են մասնակցել նաև հրավիրյալ անձինք։
15. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նիստի օրակարգը ոչ ուշ, քան 2 օր առաջ ուղարկում է հանձնաժողովի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նիստին հրավիրված անձանց.
2) ամփոփում է ԻԿ-ի հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |