Գլխավոր տեղեկություն
Номер
N 698-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.06.2019-20.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 17.06.2018
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.06.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.06.2018
Дата вступления в силу
18.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2018 թվականի N 698-Լ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.06.19 N 660-Լ)

 

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 01.06.19 N 660-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 11

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 698-Լ
որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 01.06.19 N 660-Լ)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

(1-ին կետը փոփ. 01.06.19 N 660-Լ)

2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն.

2) ռուսերեն` Министерство высокотехнологичной промышленности Республики Армения.

3) անգլերեն` Ministry of High-Technological Industry of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն՝ Ministère de l'industrie des hautes technologies de la Rèpublique d'Armènie:

(4-րդ կետը խմբ. 01.06.19 N 660-Լ)

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականի (խորհրդականների), մամուլի քարտուղարի, օգնականի (օգնականների) և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

(6-րդ կետը փոփ. 01.06.19 N 660-Լ)

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է՝ քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակը բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), օդային և տիեզերական բնագավառների ոլորտների հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումն ու ամրապնդումն է:

(9-րդ կետը խմբ. 01.06.19 N 660-Լ)

10. Նախարարության խնդիրներն են՝

1) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), օդային և տիեզերական բնագավառների գործունեության արդյունավետ կառավարումը, համակարգումը և պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումը և ամրապնդումը.

2) փոստի ոլորտի և Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման և տիեզերական գործունեության կազմակերպման համար լիցենզիաների տրամադրման, կասեցման, դադարեցման, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության վերջնակետային սարքավորումների արտադրության, ներմուծման, իրացման և օգտագործման հետ կապված նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը.

3) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներում միջպետական համագործակցությունը, Հեռահաղորդակցության միջազգային միությունում և Համաշխարհային փոստային միությունում, այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.

4) արտակարգ իրավիճակների, ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համակարգումը, ինչպես նաև տեղեկատվական և փոստային ցանցերի գործունեության ապահովումը.

5) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներում, նորարարության ձևավորման խթանման, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը և զարգացումը, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանումը.

6) ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ օգտագործումը և կառավարումը.

7) Հայաստանի Հանրապետության օրենքով նախարարությանը վերապահված այլ խնդիրներ:

(10-րդ կետը խմբ. 01.06.19 N 660-Լ)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) բարձր տեխնոլոգիաների միջազգային համագործակցության իրականացման և զարգացման, ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ օգտագործման և կառավարման, նորարարության ձևավորման խթանման, ինովացիոն տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, Հեռահաղորդակցության միջազգային միությունում և Համաշխարհային փոստային միությունում, ոլորտային այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության, ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից յուրաքանչյուրի շահագործման և կառավարման, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովման և թվային տնտեսության ձևավորման խթանման ոլորտներում քաղաքականության մշակում և իրականացում.

2) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական ոլորտին առնչվող հանձնառությունների իրականացում.

3) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական, նորմատիվ տեխնիկական ակտերի և ստանդարտների մշակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ բնագավառների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի ընդունում.

4) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն և իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության այլ ձևերի իրականացում.

5) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի վարում.

6) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.

7) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ենթակա մարմինների ու պետական հիմնարկների կառավարում.

8) ռադիոհաճախականության տիրույթի բաշխում, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացում.

9) փոստի բնագավառում միջազգային համագործակցություն իրականացնելիս որպես Հայաստանի Հանրապետության փոստային ադմինիստրացիա հանդես գալը.

10) կապի և համացանցի (ինտերնետի) ծառայության մատուցման արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների մշակում, արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ օգտագործում և կառավարում.

11) Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերի և թեմայի, փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների սահմանում, դրանց հրատարակման ու տարածման կազմակերպում.

12) նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման հսկիչ ժամկետների և փոստային օբյեկտների դասիչների սահմանում.

13) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի հաստատում և փոփոխում.

14) ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկման և լուսավորման վերաբերյալ կանոնների մշակում.

15) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովում, զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային առաջադրանքների մշակում.

16) պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հասանելիության ծրագրերի մշակում և դրանց իրականացման դիտանցում.

17) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական ոլորտների զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակում, դրանց իրագործման ապահովում և մոնիթորինգի իրականացում.

18) տեխնոլոգիական ընկերությունների գործունեությանն աջակցության և տեխնոլոգիական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականության մշակում.

19) բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն կարողությունների զարգացման և ոլորտը միջազգային գործընթացներում ներգրավման, ինչպես նաև հայկական տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող ընկերությունների գլոբալացման խթանում.

20) փոստի ոլորտի և Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման և տիեզերական գործունեության կազմակերպման լիցենզավորման և լիցենզավորման գործընթացի հետ կապված գործառույթների իրականացում.

21) փոստի և տիեզերական ոլորտում տրամադրված, դադարեցված և կասեցված լիցենզիաների, լիցենզիաների ներդիրների և Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիաների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տրամադրվող հավաստագրերի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում և պահպանում.

22) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում պետական տուրքի հաշվարկում և գանձում.

23) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական ոլորտի միջազգային վարկատու կազմակերպությունների ֆինանսավորմանը հավակնող ծրագրերի ընտրություն.

24) տեխնոլոգիական ոլորտում գիտելիքի և նորարարության ձևավորման խթանման, ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում և զարգացում.

25) հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների, փորձանմուշների, ներհանրապետական արտադրանքի տեսականու, ռազմարդյունաբերությանն առնչվող տեխնոլոգիաների մասին տեղեկությունների և տեխնիկական փաստաթղթերի հավաքում, հաշվառում և համապատասխան բազայի ստեղծում.

26) բարձր տեխնոլոգիական ոլորտում հայկական կազմակերպությունների կարողությունների (արտադրանքի, ծառայությունների) գնահատում և հայրենական արտադրության բարձր տեխնոլոգիաների և սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու մեխանիզմների ստեղծում.

27) բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում գիտական հետազոտությունների և փորձարարական աշխատանքների իրականացում.

28) բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների վաճառքի շուկաների պահանջների և արտադրանքի համապատասխանության հետազոտում, եկամտաբեր գործարքների խթանում, վաճառքի իրականացման բիզնես պլանի և ռազմավարության մշակում, թիմերի ձևավորում և ղեկավարում.

29) բարձր տեխնոլոգիական ոլորտում վաճառքի ներկայացուցչությունների աշխատանքի մոնիթորինգ, ոլորտային նպատակների հստակեցում, վերապատրաստում (փորձի փոխանակում).

30) բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատանքային արդյունավետ երկարաժամկետ գործարքների կնքում.

31) բարձր տեխնոլոգիական ոլորտում հաճախորդների կարիքների գնահատում և համագործակցության զարգացում.

32) գիտատեխնիկական ծրագրերի մշակում և իրագործում.

33) տեխնոլոգիաների զարգացման գերակայությունների և ուղղությունների մշակում.

34) բարձր տեխնոլոգիաների ոլորտում կրթության, գիտության և արտադրության ինտեգրմանն ու միասնական մոտեցումների ռազմավարության մշակում և դրանց իրականացման խթանում.

35) գիտատեխնիկական ծրագրերի, փորձաքննության և իրականացման մոնիթորինգի (մշտադիտարկում) իրականացում.

36) տեխնոլոգիական ոլորտում նորարական գաղափարների գեներացման, ստարտափերի ձևավորման և զարգացման էկոհամակարգի ստեղծման ծրագրերի մշակում և վերջինիս իրականացման ապահովում.

37) Հայաստանի Հանրապետության թվային օրակարգի և դրա հետ առնչվող վարչարարության խնդիրների լուծումներ ներառող միասնական ծրագրերի մշակում, իրականացման գործընթացի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի աշխատանքային ռեսուրսների և գործառույթների պլանավորում.

38) Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ թվային օրակարգի՝ ներառյալ դրանց նպատակների և ակնկալվող արդյունքների գործիքակազմի մշակում.

39) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում էլեկտրոնային համակարգերի զարգացման և այդ գործընթացի համակարգում.

40) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ներդրվող թվայնացման և էլեկտրոնային կառավարման համակարգերի նախագծման, մշակման և իրականացման գործընթացի ապահովում.

41) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների արդյունավետության և անվտանգության ապահովում, ինչպես նաև առաջնահերթությունների և նպատակների ձևավորմանն աջակցություն.

42) Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման կազմակերպում.

43) օրենքով իրեն վերապահված այլ գործառույթների իրականացում:

(11-րդ կետը խմբ. 01.06.19 N 660-Լ)

11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

(11.1-ին կետը լրաց. 01.06.19 N 660-Լ)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը (այսուհետ՝ նախարար):

(12-րդ կետը փոփ. 01.06.19 N 660-Լ)

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է նախարարության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

(13-րդ կետը փոփ. 01.06.19 N 660-Լ)

14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

15. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

(16-րդ կետը փոփ. 01.06.19 N 660-Լ)

17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը (առկայության դեպքում):

18. Նախարարը՝

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է նախարարի յուրաքանչյուր տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր.

21) նախարարության աշխատողներին և բնագավառի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց ու կազմակերպություններին պարգևատրում է նախարարության պատվոգրերով, մեդալներով և կրծքանշաններով:

(18-րդ կետը փոփ., լրաց. 01.06.19 N 660-Լ)

19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

20. Նախարարի տեղակալը՝

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

(20-րդ կետը փոփ. 01.06.19 N 660-Լ)

21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

(26-րդ կետը փոփ. 01.06.19 N 660-Լ)

27. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

28. Նախարարի խորհրդականը՝

1) ուսումնասիրում է նախարարի կողմից իրեն հանձնարարված ոլորտի միջազգային փորձը.

2) ներկայացնում է առաջարկություններ ոլորտի զարգացման ծրագրերի մշակման վերաբերյալ.

3) նախարարի հանձնարարությամբ որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգման աջակցման նպատակով կառուցվածքային ստորաբաժանումներից, ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից և հիմնարկներից կարող է ստանալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

(28-րդ կետը փոփ. 01.06.19 N 660-Լ)

29. Նախարարի մամուլի քարտուղարը՝

1) պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, օրվա մամուլի տեսություն.

2) նախարարին և այլ պաշտոնատար անձանց ծանուցում է զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.

3) առաջարկություններ է ներկայացում զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում նախարարության պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ և ապահովում դրանց կատարումը.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ, այդ թվում` նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

30. Նախարարի օգնականը՝

1) ապահովում է նախարարի մոտ կազմակերպվող հանդիպումների և նիստերի կազմակերպման գործընթացը.

2) նախարարի հանձնարարարությամբ կազմում է նախարարի կողմից անցկացվող խորհրդակցությունների արձանագրություններ և հսկողություն է իրականացնում արձանագրություններով տրված հանձնարարականների կատարման ժամկետների վերաբերյալ:

31. Նախարարի տեղակալի օգնականը՝

1) ապահովում է նախարարի տեղակալի կողմից տրված հանձնարարականների կատարումը.

2) ապահովում է նախարարի տեղակալի մոտ կազմակերպվող հանդիպումների և նիստերի կազմակերպման գործընթացը:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) թվայնացման, կապի և փոստի վարչություն.

2) բարձր տեխնոլոգիաների վարչություն.

3) գիտատեխնիկական վարչություն.

4) ռազմավարության պլանավորման և հեռանկարային ծրագրերի վարչություն.

5) շուկայի զարգացման վարչություն.

6) ծրագրերի կառավարման վարչություն.

7) ներքին աուդիտի բաժին:

(32-րդ կետը խմբ. 01.06.19 N 660-Լ)

33. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) ֆինանսատնտեսագիտական վարչություն.

2) իրավաբանական վարչություն.

3) (ենթակետն ուժը կորցրել է 01.06.19 N 660-Լ)

4) գործերի կազմակերպման վարչություն.

5) անձնակազմի կառավարման բաժին.

6) հասարակության հետ կապերի բաժին.

7) առաջին բաժին.

8) զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին.

9) գնումների բաժին.

10) լիցենզավորման և թույլտվությունների բաժին:

(33-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 01.06.19 N 660-Լ)

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

(գլուխն ուժը կորցրել է 01.06.19 N 660-Լ)

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

35. Նախարարությանը ենթակա մարմին է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

 

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

36. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

37. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

38. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

39. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

40. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

42. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

43. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

44. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 01.06.19 N 660-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.01.2020, N 69-Լ 24.01.2020, N 698-Լ
17.10.2019, N 1494-Լ 20.10.2019, N 698-Լ
01.06.2019, N 660-Լ 06.06.2019, N 698-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան