ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2019 թվականի N 686-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 71-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում և N 1 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:» բառերով.
2) որոշման 2-րդ կետում և N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:» բառերով.
3) որոշման 3.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 3.2-րդ, 3.3-րդ և 3.4-րդ կետերը.
5) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ և 11-րդ կետերով.
«10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 162 որոշմամբ հաստատված «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 040/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 23-ի N 45 որոշմամբ հաստատված «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 044/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ».
6) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի 12-րդ և 14-րդ կետերը.
7) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-րդուղղ. և 15-րդուղղ. կետերով.
«13.1ուղղ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
15.ուղղ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 113 որոշմամբ հաստատված «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ».
8) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
9) ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածը:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել որոշման NN 1, 2 և 3 հավելվածներով սահմանված Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 5 Երևան |
Հավելված |
«Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 825 որոշմամբ հաստատված «Պայթունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի N 41 որոշմամբ հաստատված «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 032/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 824 որոշմամբ հաստատված «Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 57 որոշմամբ հաստատված «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 028/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 878 որոշմամբ հաստատված «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 019/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի N 33 որոշմամբ հաստատված «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 026/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
9. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 827 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 014/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
10. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
11. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
12. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին»(ՄՄ ՏԿ 003/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 113 որոշմամբ հաստատված «Ատրակցիոնների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 21 «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
15. Մաքսային միության հանձնաժողովի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 823 որոշմամբ հաստատված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
16. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 60 որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ»:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |