ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2019 թվականի N 264-Ա
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման գործընթացը համակարգելու նպատակով՝
1. Ստեղծել բարեփոխումների քննարկման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ՝
1) հանձնաժողովի աշխատանքների համակարգումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից, իսկ հանձնաժողովի քարտուղարության և գործունեության հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության կողմից.
2) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, տվյալ նիստի օրակարգում ներառված հարցերից և ոլորտներից ելնելով, կարող է հանձնաժողովի նիստին, որպես հրավիրյալ, ներգրավել նաև մինչև երկու այլ պաշտոնատար անձանց և (կամ) փորձագետ.
3) հանձնաժողովի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.
4) անհրաժեշտության դեպքում եռամսյակը մեկ անգամ հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 18 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 18-ի N 264-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի աշխատանքները համակարգող) |
Տ. Ավինյան |
- ՀՀ փոխվարչապետ |
Բ. Թունյան |
- ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Մելքոնյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |