ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2019 թվականի N 54-Ա
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 369,340,105 դրամ արժողությամբ «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2008 թվականի նոյեմբերի 17-ին կնքված` N 400105 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 733,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2014 թվականի ապրիլի 4-ին կնքված` N 133008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 825,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի ապրիլի 13-ին կնքված` N 0285488 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 825,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված` N 4100003130100005370 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 641,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 01708132572 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 2,383,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 02108133502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 1,787,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված` N 03108134373 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 836,779 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված` N 14208138921 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 870,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2019 թվականի հունվարի 9-ին կնքված` N Ե-232 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 9-ից մինչև 2020 թվականի հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 148,380 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված` N 6230004/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 2,016,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2002 թվականի հունվարի 1-ին կնքված` N 840002476 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 59,583 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 510065805 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 137,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2008 թվականի մայիսի 5-ին կնքված` N 112826544 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 105,417 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2014 թվականի հունիսի 18-ին կնքված` N ԱԻՆ 146 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 7-12-76 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 183,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2014 թվականի հուլիսի 17-ին կնքված` N 112782694 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 402654354 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 119,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00807555) հետ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 2016/1201 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի սպասարկման աշխատանքների իրականացում և լիցենզիաների տրամադրում (ամսական 3 անգամ)` 1,301,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված` N 0002/19/03/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության (ինտերնետային) ծառայությունների մատուցում՝ 426,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2007 թվականի նոյեմբերի 12-ին կնքված` N 011149502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 91,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված` N 114/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում՝ 87,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
22) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 486545560 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 123,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
23) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 218107397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 123,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
24) «ԲԻ-ԴԻ-Օ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ԹԱՔՍ ԸՆԴ ԼԻԳԸԼ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00079492) հետ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 5,115,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
25) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի նոյեմբերի 5-ին կնքված` N AT-AՍ-071-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 3,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
26) «ԳՐԱՆԹ ԹՈՐՈՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված` N LS-025/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 1,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
27) «ԳՐԱՆԹ ԹՈՐՈՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված` N LT-026/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կադրային գործի վարման հետ կապված խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
28) «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05524623) հետ 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N MA-1117 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 91,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
29) «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2015 թվականի հուլիսի 30-ին կնքված` N ԱԻՆ 875 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
30) «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված` N ԱԻՆ 00360 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
31) «Էկոլոգիա Վ.Կ.Հ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 04719486) հետ 2010 թվականի նոյեմբերի 16-ին կնքված` N 94 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բժշկական թափոնների դուրսբերման և ոչնչացման ծառայությունների մատուցում` 183,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մարտի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. մարտի 1-ի N 54-Ա որոշման |
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 թվականի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
1 |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի և ԼՂՀ տարբեր մարզերի մինչև 14 տարեկան երեխաների անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն ստանալու հնարավորության ապահովումը | |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից | |
3 |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ ԱվենյաուՍաութ․ | |
4 |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` քաղ. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153: | |
5 |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Քաղ. Երևան, ՀՀ Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզեր և ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքներում առողջապահության բնագավառում | |
6 |
Ծրագրի բյուջեն |
Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Ամերիկյան Հովարդ Կարագյոզյան Հիշատակի ընկերակցության կողմից համաձայն 03.12.2018թ. դրամաշնորհային պայմանագրի: 2019թ․ծրագիր բյուջեն կազմում է 369.340.105,00 դրամ: | |
7 |
Բարեգործություն ստացողը |
2018թ.-ի դրությամբ շահառուներն են Երևանի, Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերի և ԼՂՀ տարածքում բնակվող մինչև 14 տարեկան բոլոր երեխաները, ովքեր կամավոր դիմում են մեր ատամնաբուժական և ակնաբուժական կլինիկաները։ 2018թ.- ի ընթացքում ատամնաբուժական ծառայությունում գրանցվել է 74.819 այցելություն և ակնաբուժական ծառայությունում` 37.344 այցելություն: | |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը շարունակական է: Աշխատանքի նշված ծավալներն ու ծախսերը նախատեսված են 2019թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար: | |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում 2019թ. նախատեսվում է լիարժեքորեն ապահովել ՀՀ -ում և ԼՂՀ-ում գործող ատամնաբուժական կլինիկաներում հաշվառված 95.429 երեխաների, ինչպես նաև ՀՀ-ում նոր հաշվառվող 11.200-12.000 և ԼՂՀ-ում նոր հաշվառվող 1000-1.300 երեխաների լրիվ ատամնաբուժական սանացիայի անվճար իրականացումը: Հատուկ ուշադրություն է դարձվելու կարիեսի կանխարգելմանը: | |
Ակնաբուժական 5 կաբինետներում նախատեսվում է հաշվառված 7.256 և ԼՂՀ-ում հաշվառված 705 դիսպանսեր հիվանդների ընթացիկ ակնաբուժական օգնության և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ՀՀ-ում նոր հաշվառվող 1.900-2.300 և ԼՂՀ-ում նոր հաշվառվող 120-150 երեխաների ակնաբուժական մանրակրկիտ հետազոտությունների և բուժման կազմակերպում, ակնոցի անհրաժեշտություն ունեցող ՀՀ-ից 1.200-1480 և ԼՂՀ-ից 90-120 երեխաների անվճար ակնոցներով ապահովում, մշտական դեղորայքային բուժման անհրաժեշտություն ունեցող ՀՀ-ից 800-1.000 և ԼՂՀ-ից 120-170 երեխաների անվճար դեղորայքով և համապատասխան բուժական պրոցեդուրաներով ապահովում: | |||
Ընդհանուր առմամբ 2019թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար նախատեսվում է ՀՀ-ում 90.000-97.000 և ԼՂՀ-ում 9.000-9.500 ատամնաբուժական, և ՀՀ-ում 26000-36.000 և ԼՂՀ-ում 2.500-4.000 ակնաբուժական հաճախումների լիարժեք ապահովում: Իրականացնելու ենք ակնաբուժական և ատամնաբուժական սկրինինգ գյուղական վայրերում։ | |||
Նշված միջոցառումների իրականացման համար 2019թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսված է ֆինանսական միջոցներ 369.340.105,00 դրամ, իսկ ըստ ուղղությունների բաշխված է հետևյալ ձևով. | |||
Գնումներ (բուժ. սարքավորումների, գործիքների, դեղորայքի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, համակարգչային տեխնիկա): |
53,250,000 | ||
Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժսարքավորումների չափումներ, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժանձնակազմի պրոֆ.զննում և այլն): |
3,000,000 | ||
Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ |
5,450,000 | ||
Ծրագիրն իրականացնող վարձու անձնակազմի աշխատավարձ |
219,952,200 | ||
Վարչական աշխատողների աշխատավարձ |
29,757,905 | ||
Կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, աղբահանություն, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն) |
14,250,000 | ||
Տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում) |
3,000,000 | ||
Ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում (կազմակերպական ծախսերի շրջանակներում) |
3,000,000 | ||
Գրասենյակային ծախսեր (բժշկական և գրասենյակների համակարգչային ծրագրերի սպասարկում, պարագաներ, տեխնիկական սպասարկում և այլն) |
3,000,000 | ||
Աուդիտ (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների) և հաստատումների վճար |
3,900,000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում կատարվելու են աշխատողների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրության (չի ակնկալվում օգտվել հարկային արտոնություններից ) |
14,550,000 | ||
Հարկեր,տուրքեր (անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկ և հողի հարկ) |
3,000,000 | ||
Խորհրդատվական ծառայություններ (կադրերի, հաշվապահական հաշվառման վարման, ՏՏ և այլ իրավաբանական խորհրդատվություն) |
13,230,000 | ||
Ընդամենը |
369,340,105 | ||
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
2018թ.հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծրագրի իրականացման համար կնքվելու են պայմանագրեր բուժսարքավորումների, հաճախորդների գրանցման համար նախատեսված համակարգչային ծրագրի, համակարգչային տեխնիկայի, գործիքների, դեղորայքի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ: |
53,250,000 |
Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից մատուցվող ծառայություններից` | |||
Աուդիտորական ծառայությունների մատուցում (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների) - «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ |
3,750,000 | ||
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում - փոխադրամիջոցների հետ կապված, այլ մատակարարների հետ, վառելիք, ավտոմեքենաների պահեստամասեր տարբեր մատակարարների միջոցով |
3,000,000 | ||
Էլեկտրաէներգիայի մատակարարում 4 կլինիկաների համար - «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ |
5,500,000 | ||
Բնական գազի մատակարարում, գազատարի տեխնիկական սպասարկում 4 կլինիկաների համար-«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ |
6,500,000 | ||
Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում - «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ |
148,382 | ||
Երևանի, Գյումրու և Վանաձորի կլինիկաների շենքերի հակահրդեհային անվտանգության համակարգի տեխնիկական սպասարկում - «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ |
360,000 | ||
Հեռախոսակապի և Hi-Line Optic /ինտերնետ/ ծառայության մատուցում 4 կլինիկաների համար -«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» («ԱՐՄԵՆԹԵԼ») ՓԲԸ, «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ, «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ և այլ օպերատորներ |
2,200,000 | ||
4 կլինիկաներում ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող կազմակերպության մատուցած ծառայություններ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ |
600,000 | ||
Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժսարքավորումների չափումներ, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժանձնակազմի պրոֆզննում, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում) - «Էկոլոգիա» ՍՊԸ, «Չափագրության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկ. և այրվածքների գիտական կենտրոն, Թիվ 5 պոլիկլինիկա, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ |
3,000,000 | ||
Շենքերի պահպանության աշխատանքներ, վերանորոգումներ, կահույք, գրենական պիտույքներ, տնտեսական ապրանքներ, (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շենքի պահպանության համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների գնում |
3,000,000 | ||
Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ |
5,450,000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում համակարգչային ծրագրերի սպասարկում. «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ |
1,419,600 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում կադրերի վարման խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ |
3,600,000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ |
1,400,000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում հաշվապահական հաշվառման վարում «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, թաքս ընդ լիգըլ» ՓԲԸ |
5,580,000 | ||
Ընդամենը |
98,757,982 | ||
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու ակնկալվող գործարքները և համապատասխան պայմանագրերը պարբերաբար կներկայացվեն Ձեր քննարկմանը: | |||
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսերի ընդհանուր արժողությունը կազմում է 69.937.905,00 դրամ և ծրագրի համար նախատեսված ընդհանուր ծախսերի`369.340.105,00 դրամի, 18.94%: | |
վարչական աշխատողների աշխատավարձ |
29,757,905 | ||
կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, աղբահանություն, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն) |
14,250,000 | ||
տրանսպորտային ծախսեր (վառելիք, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում) |
3,000,000 | ||
ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության և վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում |
3,000,000 | ||
գրասենյակային ծախսեր |
3,000,000 | ||
աուդիտ (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների) |
3,750,000 | ||
Ադմինիստրացիայի աշխատողների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրության; |
2,600,000 | ||
Խորհրդատվական ծառայություններ (կադրերի վարման խորհրդատվություն) |
3,600,000 | ||
Խորհրդատվական ծառայություններ (այլ իրավաբանական խորհրդատվություն) |
1,400,000 | ||
Հաշվապահական ծառայությունների մատուցում |
5,580,000 | ||
Ընդամենը |
69,937,905 | ||
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ կառավարություն, ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարություններ, Երևանի քաղաքապետարան և Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզպետարանների առողջապահության վարչություններ | |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ խորհրդին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ վարչապետի աշխատակազմին եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարություններ, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետարանների առողջապահության վարչությունների կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ հարկային ծառայությանը ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացում, ամենամյա աուդիտ, բուժվող երեխաների ծնողներին ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվության տրամադրում` ըստ պահանջի: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |