Գլխավոր տեղեկություն
Номер
N 1430-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
18.12.2018
Дата вступления в силу
19.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1430-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 03 բաժնի 03 խմբի 01 դասի «04. Հայաստանի Հանրապետության դատարանների պահուստային ֆոնդ» ծրագրից Դատական դեպարտամենտին հատկացվող միջոցների հաշվին սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրի վարչական շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնման ընթացակարգով՝ չկիրառելով նույն կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գնման գործընթացի արդյունքում կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթ այն մասին, որ սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և դրա գործողությունը տարածվում է կողմերի միջև 2018 թվականի մարտի 29-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:

3. Առաջարկել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում գնումների պլանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

    

2018 թ. դեկտեմբերի 18

Երևան

     

    

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1430-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

  

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՅՔԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

Հ/Հ

Գնման առարկայի անվանումը

Գումարը
(դրամ)

1.

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրի վարչական շենքի տանիքի վերանորոգում

3772300 (երեք միլիոն յոթ հարյուր յոթանասուներկու հազար երեք հարյուր)

  

Ընդամենը

3772300

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան