Գլխավոր տեղեկություն
Номер
N 5-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.02.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.02.01/3(639) Հոդ.33
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
16.01.2019
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Дата подписания
16.01.2019
Дата вступления в силу
02.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 հունվարի 2019 թվականի

ք. Երևան

N 5-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի «Հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները սահմանելու մասին» N 210-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածը՝ հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները, լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 կետով.

«6.1 Հատուկ ծառայության կամ ծառայությունների կոդի նպատակային օգտագործման դադարեցման դեպքում՝ այդ պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ կոդը գործարկած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը այն հանձնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ՝

Մ. Սողոմոնյան