ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 27-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա վիճակագրական հաշվետվության ձևն ու դրա լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև թիվ 1-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը և «Էներգակիրների առկայության, ներկրման և պահուստների մասին» Ձև թիվ 2-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 43-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված |
ՁԵՎ 1-Էներգետիկա
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20 թ. |
Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ը | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկայացնում է __________________________________________________________________ (լրիվ անվանումը) Կազմակերպաիրավական տեսակը______________________________________________________
Գործունեության իրականացման վայրի. Մարզը/ք. Երևան ______________________________________________________________ Համայնքը____________________________________________________________________ Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը __________________________________
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով: |
Ցուցանիշ |
Տողի համա-րը |
Չափի |
Գնված |
Սեփական արտա-դրություն |
Վաճառված |
Պահուստներ |
Սպառում |
այդ թվում | ||||||
բնեղեն արտա-հայ-տու-թյամբ |
ար-ժեքով հազ. դրամ |
բնեղեն արտահայ-տությամբ |
բնեղեն արտա-հայ-տու-թյամբ |
արժեքով հազ. դրամ |
հուն-վարի 1-ի դրու-թյամբ (տարե-սկիզբ) |
դեկտեմ-բերի 31-ի դրու-թյամբ (տարե-վերջ) |
բնեղեն արտահայ-տությամբ |
էլեկտրա/ |
էներ-գետիկ նպա-տակ-ների համար |
ոչ էներ-գետիկ նպա-տակ-ների համար |
տրանս-պոր-տում | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Էլեկտրա-էներգիա |
110 |
հազ.կվտ.ժամ |
X |
X |
X |
|||||||||
Ջերմային էներգիա |
111 |
հազ. Գ.Ջ. |
X |
X |
X |
X | ||||||||
Բնական գազ |
112 |
հազ. խոր. մ |
X |
X |
X | |||||||||
Սեղմված գազ |
113 |
հազ. խոր. մ |
||||||||||||
Հեղուկ գազ |
114 |
տոննա |
||||||||||||
Բենզին |
115 |
հազ. լիտր |
||||||||||||
Ավիաբենզին |
116 |
հազ. լիտր |
||||||||||||
Կերոսին |
117 |
հազ. լիտր |
||||||||||||
Ավիակերոսին |
118 |
հազ. լիտր |
||||||||||||
Դիզելային վառելիք |
119 |
հազ. լիտր |
||||||||||||
Մազութ |
120 |
կգ. |
X | |||||||||||
Բիտում |
121 |
տոննա |
X | |||||||||||
Քսայուղեր |
122 |
կգ. |
||||||||||||
Քարածուխ |
123 |
կգ. |
X | |||||||||||
Փայտածուխ |
124 |
կգ. |
X | |||||||||||
Վառելափայտ |
125 |
կգ. |
X | |||||||||||
Այլ փայտի թափոն |
126 |
կգ. |
X | |||||||||||
Գոմաղբ |
127 |
կգ. |
X | |||||||||||
Արեգակնային էներգիա |
128 |
հազ.կվտ.ժամ |
X |
X |
X | |||||||||
129 |
||||||||||||||
130 |
ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
Ձև «1-Էներգետիկա» տարեկան հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված իրավաբանական անձինք (անկախ չափից և կազմակերպաիրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերը (հետայսու կազմակերպություն), նպատակն է ստանալ տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների հաշվետու տարվա էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն:
«Գնված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ կազմակերպություններից:
«Սեփական արտադրություն» սյունակում ցույց է տրվում էներգիայի այն քանակը, որը կազմակերպությունը արտադրել է հաշվետու տարվա ընթացքում:
«Վաճառված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ կազմակերպություններին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և առանձնացված ստորաբաժանումներին):
«Պահուստներ» սյունակում ցույց է տրվում էներգակիրների առկայությունը տարեսկզբին և տարեվերջին:
«Սպառում» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է կազմակերպության կողմից իր գործունեությունն իրականացնելու համար:
«Էլեկտրաէներգիայի/ջերմաէներգիայի արտադրության համար» սյունակում լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է կազմակերպությունում էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու համար:
«Էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է էներգիա ստանալու համար` արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, ջեռուցման, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման և այլի համար:
«Ոչ էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք, ինչպես նաև օգտագործվել է մեքենաների և սարքավորումների մաքրման և այլ աշխատանքների համար: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` մազութը կարող է օգտագործվել ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:
«Տրանսպորտում» սյունակում ցույց է տրվում վառելիքի այն քանակը, որն օգտագործվել է տրանսպորտային գործունեության համար` բեռների, արտադրանքի, ինչպես նաև անձանց փոխադրման համար:
Ղեկավար` |
__________________________ |
____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` |
__________________________ |
_____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
«_ _ »______ ____20___թ. (լրացման ամսաթիվը) |