ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2018 թվականի N 1454-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1075-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33‑րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Գյումրու «Բալատոն» ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և գույք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1075-Ն որոշման 1-ին կետում «30 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և 0.3745 հեկտար մակերեսով հողատարածքը» բառերը փոխարինել «25.2 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և 0.3741 հեկտար մակերեսով հողատարածքը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
2018 թ. դեկտեմբերի 19 Երևան
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան