ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2018 թվականի N 228-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԵՎ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) կողմից իրականացվող՝ 9,752,500 դրամ ընդհանուր արժողությամբ, «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշական գյուղի դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կահավորում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից` «ՀԱՏՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 05500145) հետ 2018 թվականի օգոստոսի 8-ին կնքված N ՀՀ-Կ-09/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի պատրաստման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9,752,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
2018 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. հոկտեմբերի 15-ի N 228-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԵՎ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ
1. |
Ծրագրի նպատակը |
Հիմնադրամի կողմից հիմնովին վերանորոգված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշական գյուղի դպրոցի մարզադահլիճն ու հանդիսությունների սրահն ապահովել անհրաժեշտ կահույքով: |
2. |
Ծրագրի՝ բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Անհատ բարերարներ (իրավաբանական և ֆիզիկական անձինք) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արագածոտնի մարզ, Օշականի համայնք, կրթության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Բյուջեն կազմում է 9,752,500.00 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Արագածոտնի մարզի Օշականի համայնքի դպրոցի աշակերտներն ու բնակիչները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018 թ. օգոստոսի 8-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 8-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Սույն թվականի օգոստոսի 8-ից մինչև դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում կահավորել մարզադահլիճն ու հանդիսությունների սրահը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«ՀԱՏՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պայմանագրի N 1 հավելվածի ապրանքատեսակների ցանկի համաձայն՝ գույքի պատրաստում, գնում և անհատույց հանձնում՝ 9,752,500.00 դրամ, առանց ԱԱՀ-ի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցություն Արագածոտնի մարզպետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկատվություն: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |