ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2018 թվականի N 1637-Ա
ԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՎ ԵԱՀԿ-Ի ՀԱՐՑԵՐՈՎ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
2018 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության երկրների, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով տնօրեն Լյուկ Դևինի գլխավորած պատվիրակության և 2018 թվականի նոյեմբերի 26-28-ը Եվրոպական միության խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, հուշանվերների և հանդիպման հետ կապված մյուս ծախսերը՝ 1,005.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|