ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 131 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՆԱՎԵՐՈՎ ՈՐՊԵՍ ՊԱՇԱՐ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԲՈՒՆԿԵՐԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ կետին, 364-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 27-րդ խմբի առանձին դիրքերում դասակարգվող, ծովով (գետով) նավարկող նավերի, ներքին նավարկության նավերի, «գետ–ծով» նավարկության նավերի, ստորջրյա թևերի վրա նավերի, օդաբարձիկների վրա նավերի և փոքրաչափս նավերի, այդ թվում՝ ինքնագնաց և ոչ ինքնագնաց լիխտերների և բեռնանավերի (այսուհետ համապատասխանաբար՝ բունկերային վառելիք, նավ) բնականոն շահագործումը և տեխնիկական սպասարկումն ապահովելու համար նավերի էներգետիկ կայանքներում օգտագործվող, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանով նավերով որպես պաշար տեղափոխվող նավթամթերքների քանակական նորմերը, որոնց նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 50-րդ գլխի դրույթները, հաշվարկվում են որպես՝
ա) բունկերային վառելիքի պահպանման համար նախատեսված՝ նավի տեխնոլոգիական կառուցվածքային տարողությունների (այսուհետ՝ նավի՝ հեղուկի բունկերային ամբար) տարողության և Միության մաքսային տարածք նավի ժամանման պահի դրությամբ դրա՝ հեղուկի բունկերային ամբարներում գտնվող բունկերային վառելիքի մնացորդի միջև տարբերություն՝ բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված դեպքի.
բ) նավի՝ հեղուկի բունկերային ամբարների տարողության և այդ նավի վրա բունկերային վառելիքի հաշվարկային մնացորդի միջև տարբերություն՝ այն դեպքում, երբ Միության մաքսային տարածքում բունկերային վառելիքով դրա վերջին բունկերավորման (լցավորման) պահից 30 օրացույցային օրից քիչ է անցել։ Բունկերային վառելիքի հաշվարկային մնացորդը հաշվարկվում է որպես Միության մաքսային տարածքում նավի՝ բունկերային վառելիքով վերջին բունկերավորման (լցավորման) ավարտի պահի դրությամբ դրա՝ հեղուկի բունկերային ամբարներում գտնվող բունկերային վառելիքի մնացորդի և Միության մաքսային տարածքում այդ նավի՝ բունկերային վառելիքով վերջին բունկերավորման (լցավորման) օրվանից հետո անցած օրացույցային օրերի ընթացքում ծախսած բունկերային վառելիքի քանակի միջև տարբերություն։
2. Միության մաքսային սահմանով նավերով որպես պաշար տեղափոխվող բունկերային վառելիքի քանակական նորմերը կիրառվում են Միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ անկախ Միության մաքսային տարածքում այդ նավերով բեռնային գործողությունների իրականացումից։
3. Միության մաքսային տարածքով նավերով որպես պաշար տեղափոխվող բունկերային վառելքի քանակական նորմերը սահմանելու համար դրա՝ որպես պաշար մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային հայտարարագրի մեջ պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները՝
նավի՝ հեղուկի բունկերային ամբարների տարողությունը.
Միության մաքսային տարածքում նավի՝ բունկերային վառելիքով վերջին բունկերավորման (լցավորման) ամսաթիվը և վայրը.
Միության մաքսային տարածքում նավի՝ բունկերային վառելիքով վերջին բունկերավորման (լցավորման) ավարտից հետո նավի վրա բունկերային վառելիքի մնացորդը (այն դեպքում, երբ Միության մաքսային տարածքում նավի՝ բունկերային վառելիքով վերջին բունկերավորման (լցավորման) պահից 30 օրացույցային օրից քիչ է անցել).
նավի վրա բունկերային վառելիքի հաշվարկային մնացորդը՝ մեքենասրահի մատյանում կամ մեքենասրահի մատյանի՝ նավապետի կնիքով և ստորագրությամբ հաստատված քաղվածքում պարունակվող տվյալներին համապատասխան (այն դեպքում, երբ Միության մաքսային տարածքում նավի՝ բունկերային վառելիքով վերջին բունկերավորման (լցավորման) պահից 30 օրացույցային օրից քիչ է անցել)։
4. Սույն Որոշումը չի կիրառվում Միության մաքսային տարածքով նավերով որպես պաշար տեղափոխվող բունկերային վառելիքի նկատմամբ մեկնման այն վայրերում, որոնք գտնվում են դեպի Կասպից ծով ելք ունեցող հետևյալ ծովային նավահանգիստներում՝ Ակտաու, Բաուտինո։
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` |
Կ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: