ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏՈ Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1290-Ա
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետը՝
Սահմանել Անվտանգության խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ հաշվետվությունն Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 1 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 1-ի N 1290-Ա որոշման |
կ ա ր գ
Անվտանգության խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ հաշվետվությունն Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից Անվտանգության խորհուրդ եվ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու
1. Անվտանգության խորհրդի քարտուղարն Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում է Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ Անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված ժամկետներում:
2. Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն կազմելու նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղարը համապատասխան հարցումներ է ուղարկում գործադիր իշխանության մարմիններին՝ փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում տեղում կատարելով մշտադիտարկում:
3. Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը պետք է տվյալներ ներառի մշտադիտարկման իրականացման ժամկետների, Անվտանգության խորհրդի մշտադիտարկված որոշումների, դրանց կատարմամբ ակնկալվող արդյունքների, Անվտանգության խորհրդի որոշումների իրականացման համար պատասխանատու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, Անվտանգության խորհրդի որոշումների կատարման ընթացքի և այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրների, Անվտանգության խորհրդի որոշումների կատարման իրականացվածության ու առարկայական արդյունքների, մշտադիտարկման արդյունքներով մշակված առաջարկությունների վերաբերյալ:
4. Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը կարող են կցվել մշտադիտարկման ընթացքում գործադիր իշխանության մարմիններից ստացված նյութերն ու փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|