ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2018 թվականի N 1091-Ա
ԱՆԱՀԻՏ ՍԱՖՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանին 2018 թվականի սեպտեմբերի 12-14-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` «Կայուն զարգացման նպատակների մշտադիտարկման համար վիճակագրական կարողությունների բարելավում» խորագրով միջազգային սեմինարին և Կայուն զարգացման նպատակների վիճակագրության գծով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կառավարող խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Սաֆյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Սաֆյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 16 Երևան |