ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2018 թվականի N 25-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
1. «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը, ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքի մասին ներկայացնել գրավոր տեղեկատվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2018 թ. հուլիսի 12 Երևան |
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» փակ բաժնետիրական ընկերության ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Սիսեռյան |
- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար |
Ա. Ավանեսյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Գ. Սանոսյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Վ. Գևորգյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների |
Կ. Ղազարյան |
- «Վալլեքս» խմբի ընկերությունների պղնձի ծրագրի ղեկավար |
Ա. Եգանյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
