ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2016 թվականի |
թիվ 88 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ «ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 018/2011) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՎ, ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 30-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ, տրանսպորտային միջոցի տիպի, ամրաշրջանակի տիպի տրամադրված հաստատումների, տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականների և «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը չեղարկելու մասին գրանցված ծանուցումների միասնական ռեեստրի ձևավորման և վարման մեխանիզմների կատարելագործման նպատակով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացը՝ տրանսպորտային միջոցի տիպի, ամրաշրջանակի տիպի տրամադրված հաստատումների, տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականների և «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը չեղարկելու մասին գրանցված ծանուցումների միասնական ռեեստրին վերաբերող մասով, արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու ընթացքում տեղեկատվական փոխգործակցության կանոնները.
«Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանությունը գնահատելու վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացը՝ տրանսպորտային միջոցի տիպի, ամրաշրջանակի տիպի տրամադրված հաստատումների, տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականների և «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը չեղարկելու մասին գրանցված ծանուցումների միասնական ռեեստրին վերաբերող մասով, արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացը՝ տրանսպորտային միջոցի տիպի, ամրաշրջանակի տիպի տրամադրված հաստատումների, տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականների և «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը չեղարկելու մասին գրանցված ծանուցումների միասնական ռեեստրին վերաբերող մասով, արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացը՝ տրանսպորտային միջոցի տիպի, ամրաշրջանակի տիպի տրամադրված հաստատումների, տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականների և «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը չեղարկելու մասին գրանցված ծանուցումների միասնական ռեեստրին վերաբերող մասով, արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործման համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների ձևաչափերի և կառուցվածքների նկարագրությունը.
«Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացին՝ տրանսպորտային միջոցի տիպի, ամրաշրջանակի տիպի տրամադրված հաստատումների, տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականների և «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը չեղարկելու մասին գրանցված ծանուցումների միասնական ռեեստրին վերաբերող մասով միանալու կարգը:
2. Սահմանել, որ սույն Որոշմամբ հաստատված նկարագրությամբ նախատեսված էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումը և արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տեղեկատվական փոխգործակցության իրագործման ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում դրանց տեղադրման ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի |
Կ. Մինասյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: