Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 96
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.09.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
30.08.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
30.08.2016
Дата вступления в силу
30.09.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

30 օգոստոսի 2016 թվականի

թիվ 96

քաղ. Մոսկվա

 

ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԻՐԱՆԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՍՈՐԱՏԻՉՆԵՐԸ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԼԻՑՔԵՐՆ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Միանգամյա օգտագործման համար հորատանցքի իրանային կուտակային սորատիչը՝ առանց կուտակային լիցքերի, որն իրենից ներկայացնում է փորվածքներով (ներտաշվածքներով (սկելոպներով)) պողպատե իրանից, դրա մեջ տեղադրված պողպատե կմախքից, վերին և ստորին կենտրոնավորիչից, սևեռակապնդման օղակից բաղկացած սարքվածք՝ նախատեսված նավթային, գազային և այլ հորատանցքերում կուտակային լիցքերի էներգիայի օգնությամբ արտադրական շերտերի երկրորդային բացման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8479 ապրանքային դիրքում:

2. Բազմակի օգտագործման համար հորատանցքի իրանային կուտակային սորատիչը՝ առանց կուտակային լիցքերի, որն իրենից ներկայացնում է պարուրակավոր խցափակիչներով կամ քայքայվող սկավառակներով պողպատե իրանից, դրա մեջ տեղադրված պողպատե կմախքից բաղկացած սարքվածք՝ նախատեսված նավթային, գազային և այլ հորատանցքերում կուտակային լիցքերի էներգիայի օգնությամբ արտադրական շերտերի երկրորդային բացման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8479 ապրանքային դիրքում:

3. Հերմետիկ կուտակային լիցք, որն իրենից ներկայացնում է ապակուց սիտալից, կերամիկայից, պլաստմասսայից, ալյումինի ձուլվածքներից անհատական թաղանթի մեջ փակված պայթուցիկ նյութեր (բացի վառոդից) պարունակող արտադրատեսակ՝ նախատեսված նավթային, գազային և այլ հորատանցքերում կուտակային լիցքերի էներգիայի օգնությամբ արտադրական շերտերի երկրորդային բացման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 3602 00 000 0 ապրանքային դիրքում:

4. Ոչ հերմետիկ կուտակային լիցք, որն իրենից ներկայացնում է պայթուցիկ նյութեր (բացի վառոդից) պարունակող արտադրատեսակ՝ նախատեսված նավթային, գազային և այլ հորատանցքերում կուտակային լիցքերի էներգիայի օգնությամբ արտադրական շերտերի երկրորդային բացման համար միանգամյա և բազմակի օգտագործման հորատանցքի իրանային կուտակային սորատիչի կիրառման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 3602 00 000 0 ապրանքային դիրքում:

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան