ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2018 թվականի N 456-Ա
ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ` ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցերի օրեր» միջոցառմանը մասնակցելու նպատակով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Քրիստինե Բեգլարյանի՝ 2018 թվականի ապրիլի 25-27-ը Սլովենիայի Հանրապետություն (Լյուբլյանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Գրիգորյանի՝ Սլովենիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Վարչապետի պաշտոնակատար |
Կ. Կարապետյան |
2018 թ. մայիսի 3 Երևան |
