ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՆՀ-193-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին հավելվածում՝
1) 43-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, պատճենահանումը» բառը.
2) 44-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան ծառայությունների անխափան աշխատանքը» բառերը.
3) 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«49. Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը՝
1) ապահովում է աշխատակազմի համակարգչային, հեռախոսային և հեռուստատեսային ցանցերի, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, համակարգում է դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքները.
2) կարգավորում է համացանցի ռեսուրսների հասանելիությունը աշխատակազմի համակարգչային ցանցում, իրականացնում դրանց արդյունավետ և նպատակային օգտագործման հսկողությունը, համակարգում համակարգչային ցանցի անվտանգության աշխատանքները.
3) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի էլեկտրոնային փոստի անվտանգ և անխափան աշխատանքը.
4) նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում սարքավորումների, ծրագրային միջոցների և տեղեկատվական համակարգերի ներդրման, արդիականացման կամ նորոգման անհրաժեշտության հիմնավորումը.
5) իրականացնում է կապը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի այլ մասնագիտական կազմակերպությունների հետ և կատարում աշխատակազմի ղեկավարի համապատասխան հանձնարարականները.
6) անցկացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան մարքեթինգային վերլուծություն, կազմակերպում դրանց ձեռքբերումը.
7) համակարգում է աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի թվայնացման և բազմացման աշխատանքները.
8) տրամադրում է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն։»։
2. Հրամանագրի 2-րդ հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«21. Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին»:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. մարտի 18 Երևան ՆՀ-39-Ն |