ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 մայիսի 2018 թ. քաղ. Երևան |
N 191-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի ապրիլի 7-ի N 45-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 273-Ն որոշման 1-ին կետով սահմանված` էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ՝ Պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Պայմանագրի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Առևտրային կանոններ՝ |
Հանձնաժողովի կողմից հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ,», |
«7) Հաշվարկային տարի՝ |
ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին,». |
2) Պայմանագրի 1-ին կետի 3-րդ ենթակետում «բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը» բառերից հետո լրացնել «, իսկ արևային էներգիայի կիրառմամբ արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մինչև 500 կիլովատտը» բառերը.
3) Պայմանագրում «Հատուցման կարգ» բառերը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «Առևտրային կանոններ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
4) Պայմանագրի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը վերակնքել ինքնավար էներգաարտադրողների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և նրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի N 191-Ն որոշման |
«Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի N 273-Ն որոշմամբ սահմանված պայմանագրի օրինակելի ձևի |
ԱԿՏ
ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ինքնավար էներգաարտադրող ______________________________________________________
Բաշխող ___________________________________________________________________________
Հաշվարկային ժամանակահատված __________ 20___ թ. մինչև ___ _______ 20___ թ.
Հաշվարկային տարվա ընթացքում՝
▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Բցաi)՝ _______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Իցաi)՝ _______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Բգաi)՝ _______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (Իգաi)՝ _______ կՎտժ,
▪ (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփց(i -1))՝ ____ կՎտժ,
▪ (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփգ(i -1))՝ ____ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփցi)՝ ______ կՎտժ,
▪ i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքը (Էփգi)՝ _____ կՎտժ,
▪ Ինքնավար էներգաարտադրողի կողմից արտադրված էլեկտրական էներգիայի քանակը (Էա)՝ _______ կՎտժ,
▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ցերեկային ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էց)՝ _______ կՎտժ,
▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում գիշերային ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էգ)՝ _______ կՎտժ,
▪ Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի տարբերությունը (Էտ), (Էտ = Էց + Էգ)՝ _______ կՎտժ,
▪ Հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարը (Էվց)՝ _______ կՎտժ,
▪ Հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարը (Էվգ)՝ _______ կՎտժ:
1. Սույն ակտում լրացվող «Էա » մեծության արտացոլումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հատուցման հարաբերություններին:
2. Սույն ակտում «Էց », «Էգ », «Էտ », «Էվց » և «Էվգ » մեծությունները լրացվում են տարեկան մեկ անգամ՝ տարեկան արդյունքներով:
Հիմքը ________________________________________________________________________
_____________________________________________________________________________
Ինքնավար էներգաէներգաարտադրող |
|
Բաշխող |
__________________________________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն: Իրավաբանական անձի դեպքում՝ պաշտոն) |
|
_______________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
|
_____ ____________ 20 ___ թվական |
|
_____ ____________ 20 ___ թվական |
Կ.Տ. (առկայության դեպքում) |
|
Կ.Տ. (առկայության դեպքում)»: |