ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՆՀ-155-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հուլիսի 6-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-155-Ն հրամանագրի 2-րդ հավելվածում «Ազատ ՎԱՐԴԱՆՅԱՆ - Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ (Մոնրեալ, Կանադա)» բառերը փոխարինել «Հովհաննես ԱՎՈՅԱՆ - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. մարտի 5 Երևան ՆՀ-55-Ն |