Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 107-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.12.15/33(602) Հատուկ բաժին
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата принятия
10.11.2017
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Дата подписания
10.11.2017
Дата вступления в силу
11.11.2017

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 նոյեմբերի 2017 թ.
ք. Երևան

թիվ 107-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԹԵՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով «ԹԵՎ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2017 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ԹԵՎ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Արմավիր և Մեծամոր քաղաքների տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:

2. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԹԵՎ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան

 

 

Հավելված
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային
հանձնաժողովի
2017 թ. նոյեմբերի 10-ի
թիվ 107-Ա որոշման

 

1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)

2. «Շողակաթ» («ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան