ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2017 թվականի N 1556-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ճանապարհային քարտեզը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
NN ը/կ |
Իրավական հատվածը |
Վերջնաժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Էլեկտրոնային առողջապահական համակարգի ինտեգրման հնարավորության ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծրագրային համակարգի հետ և կատարման ժամկետի սահմանում |
2018 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ արդարադատության նախարարություն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն |
2. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցանկի (այդ թվում՝ վավերապայմանների) ստացում և բիզնես ռեգիստրի ներմուծում էլեկտրոնային առողջապահական համակարգ |
2018 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր (համաձայնությամբ) |
3. |
Բժշկական միջազգային ստանդարտների ներդրում |
2018 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր |
4. |
էլեկտրոնային առողջապահական համակարգի ինտեգրում շտապօգնության կենտրոնական դիսպետչերական ղեկավարման ծրագրային համակարգի հետ |
2018 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր (համաձայնությամբ) |
5. |
Մարզային շտապօգնության կենտրոնական դիսպետչերական ղեկավարման ծրագրային համակարգի ինտեգրում էլեկտրոնային առողջապահական համակարգին |
2018 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր |
6. |
Պետական բժշկական կազմակերպությունների միջև ներքին ցանցի նախագծում և ստեղծում |
2018 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|
7. |
էլեկտրոնային առողջապահական համակարգի ինտեգրում ՀՀ ապահովագրական ընկերություններին |
2018 թ. |
էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
8. |
ՀՀ առողջապահության առկա ծրագրային այլ համակարգերի, շտեմարանների գույքագրում |
2018 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|
9. |
էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրում ՀՀ-ում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում |
2018 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|
10. |
Պետական բժշկական կազմակերպությունների տեխնիկական հագեցվածության գնահատում, ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքի նախագծում |
2018 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
|
11. |
Անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման ֆինանսավորման հաստատում և գնումների կազմակերպում |
2018 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |