«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 1927-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ ու 11-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 07.09.17 N 1150-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 07.09.17 N 1150-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի`
«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) կրթական հաստատությունների գործունեության ու կրթական ծառայությունների արդյունավետության գնահատում, այդ հաստատությունների գործունեության վերլուծություն, զարգացման ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և դրանց իրականացման խթանում».
«ժը» ենթակետը «պահպանում» բառից հետո լրացնել «և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում» բառերով.
«իե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իե1» և «իե2» ենթակետերով.
«իե1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության համակարգերի որակի և արդյունավետության մոնիտորինգ, այդ բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման արդյունավետության գնահատում.
իե2) կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում».
բ) որոշման N 2 հավելվածի երկրորդ բաժնի 2-րդ կետը լրացնել «Կրթության պետական տեսչություն» տողով։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կրթության պետական տեսչության կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունվարի 18 |
Հավելված |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.03.2019, N 236-Ն | 28.03.2019, N 1927-Ն | |
07.09.2017, N 1150-Ն | 14.10.2017, N 1927-Ն | |
17.06.2011, N 943-Ն | 21.07.2011, N 1927-Ն | |
16.03.2006, N 497-Ն | 20.05.2006, N 1927-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|