ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆՀ-1164-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1. Հրամանագրի 1-ին կետի`
1) 1-ին ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) թատերական արվեստի ոլորտում` մեկ մրցանակ,».
2) 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ`
«ե) կինոարվեստի ոլորտում` մեկ մրցանակ.»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունիսի 6 |