ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2017 թվականի N 1336-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 5.460.892,8 դրամ կադաստրային արժեքով հողամասի և դրա վրա կառուցված շինությունների (այսուհետ` գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել գույքի նվիրատվության պայմանագիրը՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ, և ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 25 Երևան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
Հայաստանի հանրապետության տավուշի մարզի այրումԻ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ եվ դրա ՎՐԱ ԳՏՆՎՈՂ շինություննեՐԻ
NN |
Անշարժ գույքի անվանումը, կադաստրային ծածկագիրը |
Գտնվելու |
Նվիրվող հողամասի չափը (քառ. մ) |
Ավագանու որոշման համարը |
1. |
Այրումի համայնք, |
Տավուշի մարզ, Այրումի համայնք, |
1,03426 հա |
05.10.2017 թ. N 71-Ա որոշում |
1.1. |
Վարչական շենք, |
Տավուշի մարզ, Այրումի համայնք, |
1914.05 |
05.10.2017 թ. N 71-Ա որոշում |
1.2. |
Հսկման տաղավար, |
Տավուշի մարզ, Այրումի համայնք, |
32.14 |
05.10.2017 թ. N 71-Ա որոշում |
1.3. |
Հսկման տաղավար, |
Տավուշի մարզ, Այրումի համայնք, |
10.08 |
05.10.2017 թ. N 71-Ա որոշում |
1.4. |
Հսկման տաղավար, |
Տավուշի մարզ, Այրումի համայնք, |
32.14 |
05.10.2017 թ. N 71-Ա որոշում |
1.5. |
Հսկման տաղավար, |
Տավուշի մարզ, Այրումի համայնք, |
19.76 |
05.10.2017 թ. N 71-Ա որոշում |
1.6. |
Էլեկտրաենթակայան, |
Տավուշի մարզ, Այրումի համայնք, |
51.49 |
05.10.2017 թ. N 71-Ա որոշում |
1.7. |
Պարիսպ |
Տավուշի մարզ, Այրումի համայնք, |
5.87 քառ. մ 8.8 խոր. մ |
05.10.2017 թ. N 71-Ա որոշում |
1.8. |
Պարիսպ |
Տավուշի մարզ, Այրումի համայնք, |
5.67 քառ. մ 20.41 խոր. մ |
05.10.2017 թ. N 71-Ա որոշում |
1.9. |
Շվաքարան |
Տավուշի մարզ, Այրումի համայնք, |
122.59 |
05. 10.2017 թ. N 71-Ա որոշում |
1.10. |
Շվաքարան |
Տավուշի մարզ, Այրումի համայնք, |
1061.13 |
05. 10.2017 թ. N 71-Ա որոշում |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|