Գլխավոր տեղեկություն
Номер
N 1161-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.10.2017
Дата вступления в силу
14.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2017 թվականի N 1161-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝

1. Ստեղծել «Պարտքը բնապահպանության դիմաց» նախաձեռնության համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

2. Հաստատել`

1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ ներկայացնել հաշվետվություն հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 13

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2017 թ. հոկտեմբերի 13-ի
N 1161-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՊԱՐՏՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Գաբրիելյան  

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)

 
Վ. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարար

 
Ա. Մինասյան - ՀՀ բնապահպանության նախարար
 
Է. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարարի աոաջին տեղակալ
 
Ա. Հայրապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 
Ա. Նազարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 
Հ. Հարությունյան

- ՀՀ էներգետիկ ենթակաոուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

 
Վ. Նարիմանյան

- ՀՀ Էներգետիկ ենթակաոուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 
Ա. Դավթյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ (փ/ծ գնդապետ)

 
Մ. Հակոբյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ

 

Ա. Մարության

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետվարչության պետի տեղակալ
 
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անտառային տնտեսության բաժնի պետ
 
Ա. Աղաջանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պարենային անվտանգության բաժնի պետ
 
Դ. Մեջլումյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ
 
Ա. Խաչատուրյան - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
 
Ա. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2017 թ. հոկտեմբերի 13-ի
N 1161-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

«ՊԱՐՏՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են «Պարտքը բնապահպանության դիմաց» նախաձեռնության (այսուհետ՝ նախաձեռնություն) համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման, նիստերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները։

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

2. Հանձնաժողովի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում «Պարտքը բնապահպանության դիմաց» նախաձեռնության գործընթացի համակարգումը, դրա իրականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցության կազմակերպումը, աջակցությանը նախաձեռնության հիմնական նպատակների ապահովմանը։

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են՝

1) նախաձեռնության շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման համար որպես համակարգող մարմին հանդես գալը.

2) նախաձեռնության շրջանակներում համագործակցող կողմերի գործառույթների շրջանակների սահմանումը.

3) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության հաստաստումը և կազմակերպումը.

4) պետական մարմինների գործունեության ոլորտին և նախաձեռնության խնդիրներին ու գերակայություններին համապատասխան՝ հանձնաժողովի անդամների միջև պարտականությունների և պատասխանատվության հստակ բաշխումը.

5) նախաձեռնության գործընթացի իրականացման առաջընթացի վերլուծությունը, գնահատումը, խոչընդոտների և բացթողումների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը և հետագա քայլերի քննարկումը.

6) նախաձեռնության իրականացման գործընթացի բարելավման համար արդյունավետ միջոցառումների մշակումը՝ շահագրգիռ նախարարություններ և կազմակերպություններ առաջարկություններ ներկայացնելու միջոցով.

7) նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և դոնոր կազմակերպությունների միջև նախաձեռնության իրականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակումը.

8) նախաձեռնության շրջանակներում աշխատանքների և գործողությունների ծրագրերի մշակումը և հաստատումը։

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ։

6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը։

7. Հանձնաժողովի նիստերում, բացի հանձնաժողովի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու շահագրգիռ պետական մարմինների, կազմակերպությունների, մասնավոր ոլորտի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։

8. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերի և դրանց վերաբերյալ որոշումների նախագծերը մշակվում են հանձնաժողովի անդամների կողմից՝ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ՝ ներկայացնելով հանձնաժողովի քարտուղարին։ Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմվում է հանձնաժողովի անդամների կողմից հարցերը գրավոր ներկայացվելու միջոցով։

9. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի անդամներին տեղեկացնելով նիստից առնվազն 3 օր առաջ։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրվում է հանձնաժողովի արտահերթ նիստ։ Արտահերթ նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից առնվազն 3 օր առաջ։

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։

11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են։ Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի քարտուղարի կողմից։ Արձանագրություններն ուղարկվում են շահագրգիռ պետական մարմիններ, կազմակերպություններ, հասարակական և միջազգային կազմակերպություններ՝ էլեկտրոնային փոստի միջոցով։

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

12. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը։ Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի լիազորությունների իրականացումը հանձնարարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկին.

2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում նիստերի արձանագրությունները.

3) հանձնաժողովի նպատակների և խնդիրների ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման նպատակով հանձնաժողովի անդամներին տալիս է հանձնարարականներ և ցուցումներ.

4) նախաձեռնության նպատակներին հասնելու նպատակով ընդունում է համապատասխան որոշումներ.

5) անհրաժեշտության դեպքում հանձնարարում է կազմել աշխատանքային խմբեր՝ «Պարտքը բնապահպանության դիմաց» նախաձեռնության շրջանակներում ի հայտ եկած խնդիրների լուծման, կարևորագույն միջոցառումների իրականացման համար։ Աշխատանքային խմբերի կազմը հաստատում է հանձնաժողովը կամ հանձնաժողովի նախագահը։

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

13. Հանձնաժողովի անդամները՝

1) իրավունք ունեն`

ա. հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու հարցադրումներ,

բ. ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ,

գ. ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

2) պարտավոր են`

ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին,

բ. կատարել հանձնաժողովի որոշումները և նախագահի հանձնարարականները։

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

14. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) իրականացնում է հանձնաժողովի նիստերի գումարման նախապատրաստական աշխատանքները.

2) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

3) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում հետևում է միջոցառումների իրականացման ընթացքին.

4) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը և դրա շրջանառումը հանձնաժողովի անդամների միջև.

5) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին իրազեկման աշխատանքները.

6) սահմանում է հսկողություն հանձնաժողովի որոշումների իրականացման նկատմամբ.

7) հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն՝ հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների մասին.

8) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ քարտուղարին կարող են վերապահվել այլ լիազորություններ։

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

15. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան