ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1238-Ա
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հրազդանի կիրճի Ձորագյուղ թաղամասի ներքին հատվածի ԵրՀԷԿ-2 շրջակայքում գտնվող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2003 թվականի հունիսի 12-ի N 1012726 վկայական)` 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 27 539 070 դրամ հաշվեկշռային արժեքով սույն որոշման հավելվածում նշված գույքով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերությունից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և ընկերության կանոնադրության փոփոխությունն իրականացնելիս առաջացող պետական գրանցման, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև գույքի հետագա տնօրինման խնդրի կարգավորումը` գույքի պահպանության հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1238-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Մակերեսը(քառ. մետր) |
Մնացորդային արժեքը(դրամ) |
Ծանոթագրություն |
1. |
Լաբորատորիա |
1 |
220,7 |
20 106 663 |
քաղ. Երևան, Կենտրոն վարչական շրջանի Հրազդանի կիրճի Ձորագյուղ թաղամասի ներքին հատվածի ԵրՀԷԿ-2 շրջակայք (12.06.2003թ. N 1012726 վկայական) |
2. |
Արտադրական շինություն |
1 |
188,6 |
4 529 220 | |
3. |
Փայտյա տնակներ |
3 |
164,7 |
1 830 990 | |
4. |
Պահակատուն |
1 |
16,0 |
552 995 | |
5. |
Օժանդակ շինություն |
1 |
15,0 |
273 598 | |
6. |
Քարե շինություններ |
2 |
20,7 |
245 604 | |
Ընդամենը |
559,0 |
27 539 070 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |