Գլխավոր տեղեկություն
Номер
N 1076-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.09.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.09.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.09.2017
Дата вступления в силу
27.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2017 թվականի N 1076-Ա

 

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին 2017 թվականի սեպտեմբերի 27-28-ը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին 2017 թվականի սեպտեմբերի 25-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ կենսաթոշակային ապա-հովության ոլորտի լիազոր և իրավասու մարմինների ներկայացուցիչների խորհրդակցությանը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդակցական կոմիտեի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Սերգեյ Խաչատրյանի և Անահիտ Գալստյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. սեպտեմբերի 26
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան