Գլխավոր տեղեկություն
Номер
N 66-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2017-01.01.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.07.01/16(193) Հոդ.181
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
31.05.2005
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
31.05.2005
Дата вступления в силу
11.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.11.2021

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60005209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 մայիսի 2005 թ.
ք. Երևան

N 66-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՈՂ-ՀԱՂՈՐԴՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի նախագահ`


Ռ. Նազարյան

 

 


Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի մայիսի 31-ի
N 66-Ն որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող)

 

____ ___________ 200_ թվական ք.__________________


__________________________________________________________________ ,

(ընկերության անվանումը)

___________________________________________________________________________________________


այսուհետ` Պատվիրատու, ի դեմս _____________________________________________

__________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

 

___________________________________________________________________ ,

(ընկերության անվանումը)

 

այսուհետ` Կատարող, ի դեմս ________________________________________________

__________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400-ին.

Հաշվարկային կենտրոն` էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1. Կատարողը էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայություն է մատուցում Պատվիրատուին, իսկ Պատվիրատուն վճարում է հաղորդման ծառայության մատուցման համար` սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

3. Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության սակագները

 

3.1. Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

4. Կողմերի պարտավորությունները

 

4.1. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, գործունեության լիցենզիայով և սույն պայմանագրով:

4.2. Կատարողը պարտավորվում է.

ա) ապահովել Պատվիրատուի էլեկտրաէներգիայի հաղորդումը` իր սեփականությունը հանդիսացող հաղորդման ցանցով.

բ) ապահովել իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը և պահպանումը (հավելված N 1).

գ) Պատվիրատուին և հաշվարկային կենտրոնին անհապաղ տեղեկացնել իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների հայտնաբերման) մասին և ապահովել հաշվառքի սարքերի վերականգնումը ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաղորդված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված «էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի» համաձայն.

դ) Պատվիրատուին և Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնել այն վթարների և էլեկտրակայանքների թերությունների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել իր պայմանագրային պարտավորությունների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը.

ե) ապահովել Պատվիրատուի լիազոր ներկայացուցիչների մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքները` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ), այդ թվում առևտրային հաշվառքի սարքերի ստուգումներ կատարելու համար:

4.3. Պատվիրատուն պարտավորվում է.

ա) մինչև Հաշվարկային ամսվան նախորդող ամսի 20-ը Կատարողին ներկայացնել արտահանվող էլեկտրաէներգիայի (հզորության) բեռնվածքի օրական գրաֆիկը.

բ) վճարել Կատարողին իր սեփականությունը հանդիսացող էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման համար` սույն պայմանագրով սահմանված կարգով:

(4.3-րդ կետը փոփ. 28.06.05 N 88-Ն)


5. Էլեկտրաէներգիայի հաշվառում

 

5.1. Կատարողի հաղորդման էլեկտրական ցանց ընդունած և Պատվիրատուին հանձնված էլեկտրական էներգիայի հաշվառումն ու էլեկտրական էներգիայի փաստացի կորուստները հաշվարկում է Հաշվարկային կենտրոնը` վերջինիս ու Պատվիրատուի միջև կնքված պայմանագրի ու Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված «էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի» համաձայն:

6. Վճարման կարգը

 

6.1. Էլեկտրաէներգիայի ընդունման և հանձնման վերաբերյալ ակտը (հավելված N 2) ստորագրելուց հետո, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը, Կատարողն իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:

6.2. Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարում է Պատվիրատուն` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը:

6.3. Կատարողի մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:

 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

7.2. Սույն պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Պատվիրատուի կատարած վճարումներից Կատարողն առաջնահերթ մարում է մատուցված ծառայությունների արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

(7.2-րդ կետը խմբ. 01.11.17 N 461-Ն)

 

8. Լրացուցիչ պայմաններ

 

8.1. Սույն պայմանագրում նշված առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի և դրանց միացման շղթաների ստուգումն ու կապարակնքումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

 

9. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

9.1. Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք Ֆորս մաժորի հետևանք են:

9.2. Կողմերը պարտավոր են Ֆորս մաժորային իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:


10. Տարաձայնությունների լուծումը

 

10.1. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

10.2. Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:

 

11. Այլ պայմաններ

(կազմում են Կողմերը)

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

12. Պայմանագրի գործողության ժամկետը ԵՎ փոփոխման կարգը

 

12.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև 200__ թվականի _______-ը:

12.2. Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

12.3. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

12.4. Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար:

 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1` էլեկտրաէներգիայի հանձնման և ընդունման կետերի և առևտրային ու վերստուգիչ հաշվառքի սարքերի ցանկ:

Հավելված N 2` էլեկտրաէներգիայի ընդունման և հանձնման ակտ:

 

14. Կողմերի գտնվելու վայրը ԵՎ հաշվարկային համարները`

 

Պատվիրատու`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________
___________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

Կատարող`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________
___________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)


Կ.Տ.


Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Գրանցված է

 

 ___ _________________ 200 _____ թվական

Գրանցման N ________

Կ.Տ.

 

Պատասխանատու

___________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

 


Հավելված N 1

 

էլեկտրաէներգիայի հաղորդման
ծառայության մատուցման
2005 թվականի մայիսի 31-ի
N 66-Ն պայմանագրի

 

Էլեկտրաէներգիայի հանձնման եվ ընդունման կետերի եվ առԵՎտրային ու վերստուգիչ հաշվառքի սարքերի ցանկ

1. Ընդունման կետ` ____________________________________________________ ___________________________________________________________________

2. Հանձնման կետ` _____________________________________________________ ___________________________________________________________________

 

 

2. ԱռԵՎտրային եվ վերստուգիչ հաշվառքի սարքերի ցանկ

 

N

Ենթակայանի և
միացության
կարգավարական
անվանումը,
լարումը

Հոսանքի տր-որ

Լարման
տր-րի
փոխարկ-
ման
գործակից

 

Հաշվառքի
գործակից
(3x5)

 

Հաշվառքի
ձևը
(առևտրային,
վերստուգիչ)

 

Հաշվառքի
սարքի
համար պատասխա-
նատու անձ

 

Kհտ

Ճշտության
դասը

1

2

3

4

5

6

7

8

1

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

Պատվիրատու

Կատարող

________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

_________________________

(պաշտոնը,  անունը, ազգանունը, ստորագրությունը)


___ __________200__ թվական

___ __________200__ թվական


 

Կ.Տ.

Կ.Տ.

 

Համաձայնեցված է`
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

_________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)


 ___ __________200__ թվական


Կ.Տ.

 

 


Հավելված N 2

էլեկտրաէներգիայի հաղորդման
ծառայության մատուցման
2005 թվականի մայիսի 31-ի
N 66-Ն պայմանագրի

 

Էլեկտրաէներգիայի ընդունման եվ հանձնման

Ա Կ Տ

 

Հաշվարկային ժամանակաշրջանը` _______ թվականի ___-ից մինչև __________ թվականի ___-ը .

 

N

Ցուցանիշներ

Չափման միավոր

Քանակ

Հիմքը

Ծանոթություն

1. Առևտրային հաշվառքի սարքերով
հաշվառված էլեկտրաէներգիայի
քանակություն


2.Հանձնված էլեկտրաէներգիա


3.Փաստացի կորուստները
հաղորդման ցանցում


4. Ընդունված էլեկտրաէներգիա

կՎտժ

 

կՎտժ

 

տոկոս


կՎտժ

 

 

 

 

Պատվիրատու

Կատարող

________________________

(պաշտոնը,  անունը, ազգանունը ստորագրությունը)

_________________________

(պաշտոնը, , անունը, ազգանունը, ստորագրությունը)


___ __________200__ թվական

___ __________200__ թվական

 

Կ.Տ.

Կ.Տ.

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

_________________________

(պաշտոնը,  անունը, ազգանունը, ստորագրությունը)


 ___ __________200__ թվական


Կ.Տ.

(հավելվածը փոփ. 28.06.05 N 88-Ն, խմբ. 01.11.17 N 461-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2019, N 518-Ն 01.02.2021, N 66-Ն
12.12.2018, N 455-Ն 01.01.2019, N 66-Ն
01.11.2017, N 461-Ն 25.11.2017, N 66-Ն
28.06.2005, N 88-Ն 11.08.2005, N 66-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան