Գլխավոր տեղեկություն
Номер
N 1084-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.09.2017-03.02.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.09.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.09.2017
Дата вступления в силу
27.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2017 թվականի N 1084-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 69-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1054-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 69-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. սեպտեմբերի 26 
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1084
որոշման

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

 Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

   

Գ. Հարությունյան

- ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
(համաձայնությամբ)

   

Ս. Գրիգորյան

- ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ

   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

- Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

   

Ա. Բաղդասարյան

- «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն
(համաձայնությամբ)

   

Գ. Գրիգորյան

- Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն
(համաձայնությամբ)

 

 Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Վ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ռ. Սուքիասյան   

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

   

Մ. Մինասյան

- Հայաստանի ճարտարապետների միության նախագահ
(համաձայնությամբ)

   

Կ. Աղամյան

- Հայաստանի նկարիչների միության նախագահ
(համաձայնությամբ)

   

Ա. Ծատուրյան

- Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
(համաձայնությամբ)

   

Է. Կարսյան

- դիզայներ (համաձայնությամբ)

 

 Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Մ. Այվազյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր

   

Է. Վարդանյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան

   

Ա. Ավետիսյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան

   

Ս. Կարախանյան  

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի խորհրդական

   

Ս. Գալենց

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի և գունանկարի ամբիոնի վարիչ

   

Փ. Միրզոյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի վարիչ

 
 Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
 

Ա. Ալավերդյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

   

Ս. Պողոսյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

   

Յու. Ներսիսյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի 3-րդ կուրսի ուսանող

   

Մ. Մուսաելյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժնի 2-րդ կուրսի ուսանող

   

Է. Հարությունյան  

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի 3-րդ կուրսի ուսանող

   

Ա. Աղաջանյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան