ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2017 թվականի N 1118-Ա
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՍԿԱՐ ՄԱՄԻՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
2017 թվականի սեպտեմբերի 28-ին Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ասկար Մամինի գլխավորած պատվիրակության (22 մարդ)՝ Հայաստանի Հանրապետություն այցը կազմակերպելու կապակցությամբ հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, գրենական պիտույքների, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|