ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 1123-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ 2,809.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «ՎԱԶ 21074» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվը՝ 2007 թվական, նույնականացման համարը՝ ХТА21074072570657, պետական համարանիշը՝ 396 SS 60) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 6,761.46 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «ՈՒազ-Պատրիոտ» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվը՝ 2015 թվական, նույնականացման համարը՝ ХТТ316300F1048684 պետական համարանիշը՝ 177 BB 01) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝
1) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1123-Ա որոշման |
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը հանձնվող գույքի կազմը ԵՎ արժեքը
NN |
Գույքի անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Ձեռքբերման տարեթիվը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (դրամ) | |
սկզբնական արժեքը |
մնացորդային արժեքը | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
Սեղանի համակարգիչ |
պրոցեսոր - Intel Core i5 նվազագույնը 3 GHz հաճախականությամբ, կոշտ սկավառակ - առնվազն 1 TB SATA II 7200 պտ/ր, օպերատիվ հիշողություն- առնվազն 4 GB DDR3 1600 MHz., ցանցային ելք - 10/100/1000 MBit/s, առնվազն 6 սsb ելքերի առկայություն, մկնիկ, ստեղնաշար, սնուցման բլոկ - 12 սմ հովացուցիչով, 220V, 50/60Hz, ՕՀ - Microsoft Windows 10 pro 64bit, english version, licensed |
2017 |
հատ |
3 |
282 000 |
846 000 |
846 000 |
2. |
Համակարգչային մոնիտոր |
"20" LED Full HD (1920 x 1080), 16:9, սնուցումը -220V, 50/60 Hz, լուսավորություն-W LED,պայծառություն-առավելագույն 250 cd/m2,պիքսելի քայլ՝ 0.23x0.22մմ, դիտելու անկյուն՝ 1780 (H) /1780 (V),@ C/R>10, էկրանի գույներ 16.7 M, էկրանի թարմացման հաճախականություն 56-76Hz |
2017 |
հատ |
3 |
46 170 |
138 510 |
138 510 |
3. |
Անխափան սնուցման աղբյուր |
Ելքային բնիկների քանակ (Output outlets quantity) – 4, ելքային բնիկների տեսակը (Output Outlets type)- IEC 320 C13,ելքային հզորություն (Oսtpսt Power Capacity)- առնվազն 650 VA, հզորություն - 360 Watt, սնուցումը - 220 V, 50/60 Hz, AVR |
2017 |
հատ |
3 |
38 394 |
115 182 |
115 182 |
4. |
Բազմաֆունկցիոնալ լազերային տպիչ (տպիչ,պատճեն, սկան) |
Լազերային, ցանցային, A4 ֆորմատ, մոնոխրոմ,տպման կետայնություն -600 x 600 dpi, տպման արագություն – 28 էջ/րոպ, հիշողություն- 256 Մբ , համակցում- ethernet (RJ-45), USB 2.0 , տպելու ծավալ- 30000 էջ ամսական, սկան. արագություն-15 էջ/րոպ, պատճեն արագություն - 28 էջ/րոպ, քարթրիջի առկայություն , ՍSB լարի առկայություն, սնուցումը -220 V, 50/60 Hz |
2017 |
հատ |
1 |
129 762 |
129 762 |
129 762 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |