ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2016 թվականի N 1257-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով`
1. Ստեղծել «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ծրագրի կառավարման կոմիտեն ընդգրկում է ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին` պատասխանատու լինելով միջգերատեսչական համակարգման ապահովման, ռազմավարական որոշումների կայացման, ներդրումային ենթածրագրերի հաստատման և ծրագրի իրականացման ընդհանուր վերահսկողության ապահովման համար:
3. Ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում շահառու գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ծրագրի կառավարման կոմիտեին մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար, ստեղծել աշխատանքային խումբ` դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և, անհրաժեշտության դեպքում, հրավիրված` ծրագրում ընդգրկված համայնքների (ՏԻՄ-երի կողմից լիազորված անձինք) տեխնիկական ներկայացուցիչներին: Աշխատանքային խմբի ղեկավար է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը, իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամը` աշխատանքային խմբի քարտուղարություն:
4. Հանձնարարել սույն որոշման 3-րդ կետում նշված պետական մարմիններին և առաջարկել սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպություններին 10-օրյա ժամկետում տրամադրել ներկայացուցիչների անունները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1257-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
Վ. Գաբրիելյան | - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար` ի պաշտոնե (նախագահ) |
Ս. Կարայան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` ի պաշտոնե (անդամ) |
Դ. Լոքյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար` ի պաշտոնե (անդամ) |
Ա. Ամիրյան | - ՀՀ մշակույթի նախարար` ի պաշտոնե (անդամ) |
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարար` ի պաշտոնե (անդամ) |
Ա. Մինասյան |
- ՀՀ բնապահպանության նախարար` ի պաշտոնե (անդամ) |
Ն. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ` ի պաշտոնե (անդամ) |
Զ. Զեյթունցյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` ի պաշտոնե (անդամ) |
Կ. Մկրտիչեան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` ի պաշտոնե (անդամ) |
Ա. Կիրակոսյան |
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն` ի պաշտոնե (անդամ) |