ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2017 թ. |
թիվ 30-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերի, 48-րդ հոդվածի և 62-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. Հայտարարել թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման մրցույթները՝ համաձայն Հավելվածի:
2. Հրապարակել մրցույթի մասին տեղեկատվությունը 2017 թվականի հուլիսի 21-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Գ. Բունիաթյան |
Հավելված |
1. հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 1 մրցույթ.
2. հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 2 մրցույթ.
3. հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 3 մրցույթ.
4. մայրաքաղաքային սփռման, ժամանցային ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 4 մրցույթ.
5. մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 5 մրցույթ.
6. մայրաքաղաքային սփռման, երաժշտական ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 6 մրցույթ.
7. մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 7 մրցույթ.
8. մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 8 մրցույթ.
9. մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 9 մրցույթ.
10. մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 10 մրցույթ.
11. մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 11 մրցույթ.
12. մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 12 մրցույթ.
13. մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 13 մրցույթ.
14. մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 14 մրցույթ.
15. մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 15 մրցույթ.
16. մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման
լիցենզավորման թիվ 16 մրցույթ.
17. մարզային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման
թիվ 17 մրցույթ, սփռման տարածքը՝ ՀՀ Շիրակի մարզ.
18. մարզային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման
թիվ 18 մրցույթ, սփռման տարածքը՝ ՀՀ Լոռու մարզ: