ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՆՀ-193-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության`
1) 13-րդ կետի 1-ին ենթակետը «աշխատակազմի ղեկավարը,» բառերից հետո լրացնել «ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը,» բառերով.
2) 13-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.
«1.1) ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչը.».
3) 13-րդ կետի 2-րդ ենթակետը «աշխատակազմի ղեկավարի տեղակալները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված` աշխատակազմի ղեկավարի տեղակալի» բառերով.
4) 16-րդ կետի 3-րդ ենթակետը «աշխատակազմի ղեկավարին» բառերից հետո լրացնել «աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին, աշխատակազմի ղեկավարի տեղակալին, ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցչին» բառերով.
5) 19-րդ կետը «տեղակալներ» բառից առաջ լրացնել «առաջին տեղակալ և» բառերով.
6) 20-րդ կետը «տեղակալները» բառից առաջ լրացնել «առաջին տեղակալը և» բառերով.
7) 21-րդ կետը «տեղակալներից» բառից առաջ լրացնել «առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում`» բառերով.
8) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-րդ կետով.
«21.1. ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչը գործում է ՀՀ Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն».
9) 30-րդ կետի «տեղակալների և» բառերը փոխարինել «առաջին տեղակալի և տեղակալների, ինչպես նաև» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 2-րդ կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքում՝
1) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ, 1.2-րդ և 1.3-րդ կետերով.
«1.1. Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
1.2. Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
1.3. ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ».
2) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 20 Երևան ՆՀ-7-Ն |