«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60517290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 հուլիսի 2017 թ. |
N 581-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 23-ի «Մրցույթ անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը սահմանելու մասին» N 11 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «ա», «բ», «դ» և «զ» ենթակետերի բնագավառին վերաբերող հարցաշարերը, դրանցում ընդգրկված հարցերը (խնդիրները) և դրանց ճիշտ պատասխանները ուսումնասիրվում, անհրաժեշտության դեպքում համապատասխանեցվում են սույն կարգի պահանջներին, կոդավորվում, համարակալվում են՝ ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Խորհրդի կամ համապատասխան մարմնի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Մ. Բադալյան