Գլխավոր տեղեկություն
Номер
N 563-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.06.07/35(1310) Հոդ.577
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2017
Дата вступления в силу
01.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2017 թվականի N 563-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնի 7-րդ կետը «կրաքարեր» բառից հետո լրացնել «, տրավերտիններ, կվարցիտներ» բառերով.

2) «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժնի 3-րդ կետը «տրավերտիններ» բառից հետո լրացնել «, կվարցիտներ» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից, և դրա գործողությունը տարածվում է դրանից հետո մարված պաշարների մասով բնօգտագործման վճարների հաշվարկման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 25

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան