Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 9
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Дата принятия
27.10.2016
Подписан
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Дата подписания
27.10.2016
Дата вступления в силу
28.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 9

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 58 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներին համապատասխան ուսումնասիրելով Բելառուսի Հանրապետության վարչապետ Ա. Վ. Կոբյակովի ուղերձը «Ուկրաինայից ծագող եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ֆերոսիլիկոնի մանգանի համար հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 58 որոշումը չեղարկելու մասին՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

Սահմանել, որ «Ուկրաինայից ծագող եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ֆերոսիլիկոնի մանգանի համար հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 58 որոշումն ուժի մեջ է մտնում սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան