ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2009 թվականի N 8-Ն
ԽԱՂՈՂԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՖԻԼՈՔՍԵՐԱԶԵՐԾ ԵՎ ՖԻԼՈՔՍԵՐԱՅՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՖԻԼՈՔՍԵՐԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններն ընդգրկում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական տարածքները.
2) խաղողի մշակության ֆիլոքսերայով վարակված տարածաշրջաններն ընդգրկում են Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական տարածքները:
(1-ին կետը փոփ., լրաց. 23.06.17 N 746-Ն)
2. Խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկում ընդգրկվում են`
1) խաղողի ամերիկյան տեսակներին պատկանող սորտերը, դրանք միմյանց և խաղողի այլ տեսակների սորտերի հետ խաչաձևումից ստացված սորտերը.
2) խաղողի ամուրական տեսակին պատկանող ֆիլոքսերադիմացկուն սորտերը, դրանք միմյանց և խաղողի այլ տեսակների սորտերի հետ խաչաձևումից ստացված սորտերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 12 Երևան |
|